Լև Օգանեսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Օգանեսյանց
Ծնվել էմարտի 29, 1948(1948-03-29) (76 տարեկան)
Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերMoscow State University of Food Production? (1972) և K.G. Razumovsky Moscow State University of Technology and Management? (1975)
Կոչումmember of the Russian Academy of Agricultural Sciences?, Russian Academy of Agricultural Sciences? և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Պարգևներ
Պատվո շքանշան
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Լև Արսենի Օգանեսյանց (ռուս.՝ Лев Арсенович Оганесянц, (մարտի 29, 1948(1948-03-29), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2005), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2013), մանրէաբանության, կենսաքիմիայի, խաղողի, մրգային գինիների, կոնյակի տեխնոլոգիաների ոլորտի գիտնական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի մարտի 29-ին, Օրջոնիկիձեում (այժմ Վլադիկավկազ)[2]։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ 1975 թվականին՝ սննդի արդյունաբերության համամիութենական հեռակա ինստիտուտը[3]։ Որպես վարպետ 1972-1973 թվականներին աշխատել է հրուշակեղենի արտադրամասում։ 1974-1976 թվականներին եղել է Շչոլկովո քաղաքի ոչ ալկոհոլային արտադրամասի վարպետ։ 1978-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1985 թվականից խաղողագործության և գինեգործության «Մաղարաչ» մոսկովյան մասնաճյուղի վարիչ։ 1986-1988 թվականներին եղել է նույն արտադրամասի բաժնի վարիչ, որից հետո՝ մինչև 2002 թվականը՝ տնօրենի տեղակալ։ 2002 թվականին նշանակվել է «Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինեգործական արդյունաբերության համառուսական ԳՀԻ» տնօրեն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեխնիկական գիտությունների դոկտոր (1999)
  • Պրոֆեսոր (2000)
  • Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2005)
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2013)
  • Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (2014)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան
  • Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2013)
  • Դաղստանի հանրապետության բնական, հասարակական գիտությունների և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակի դափնեկիր (2011)
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության 5 մեդալով, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2007)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Организация производства и учета сырья и материалов в плодовом виноделии: (пособие) / соавт.: А. В. Трофимченко, В. П. Шашилов. — М.: АгроНИИТЭИПП, 1991. — 136 с.
  • Дуб и виноделие. — М.: Пищепромиздат, 1998. — 256 с.
  • Организация первичного учета сырья и материалов в коньячном производстве / соавт.: В. П. Шашилова и др. — М.: Гуманитарий, 2001. — 170 с.
  • Дуб в лесоводстве и виноделии=Oak in forestry and winemaking / соавт. В. В. Коровин. — М.: ДеЛи принт, 2007. −479 с.
  • Теория и практика плодового виноделия / соавт.: А. Л. Панасюк, Б. Б. Рейтблат. — М., 2012. — 393 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Оганесянц Лев Арсенович - Филиал ФГБНУ «Федеральный научный центр пищевых систем им. В.М. Горбатова» РАН». vniinapitkov.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  3. «Академику Оганесянцу Льву Арсеновичу - 70 лет!». www.ras.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]