Ծնվել է Փեսախի 5-րդ օրը, սովորել է ծխական դպրոցում և գիմնազիայում։ 1858 թվականին ավարտել է Ժիտոմիրի ռաբբիական դպրոցը։ 1859-1862 թվականներին պետական ռաբբի էր Ժիտոմիրում և Աստծո օրենքի ուսուցիչ Ժիտոմիրում արական և իգական գիմնազիաներում, եբրայերենի ուսուցիչ` Ժիտրոմի ռաբբիական դպրոցում։ 1867 թվականին եղել է գեներալ-նահանգապետին կից գիտնական հրեա և «Վոլինյան նահանգային նորությունների» խմբագրի օգնական։ 1892 թվականից որպես պաղեստինյան հրեաների փոխօգնության համայնքի լիազոր ապրել է Պաղեստինում։ Ռուսաստանում հրեաների կյանքի մասին հոդվածներներ է հեղինակել «Ռուսական լրաբեր», «Լուսաբացին», «Մոսկովյան տեղեկագրեր» «Ժամանակակից տարեգրություն», «Վոլինյան նահանգային տեղեկագրեր», «Արևածագ» պարբերականներում։