Լևոն Սյունի
Ծնվել է | մոտավորապես 1880 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ |
Մահացել է | 22 դեկտեմբերի, 1915 (կամ 1916) |
Մահվան վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Սեբաստիայի հայկական ազգային հիվանդանոց, |
Ծնողներ | Գարեգին Սյունի |
Լևոն Գարեգինի Սյունի (մոտավորապես 1880, Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ- 22 դեկտեմբերի, 1915 (կամ 1916, Կարին), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտավորապես 1880 թվականին Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում՝ անվանի բժիշկ Գարեգին Սյունիի (Հեքիմյան, 1851-1939) ընտանիքում, այլ աղբյուրում՝ առևտրականի ընտանիքում։ 1900/1905 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1914 թվականից Սեբաստիա քաղաքի հայկական ազգային հիվանդանոցում (հիմնադրվել է 1889 թվականին) և կառավարական հիվանդանոցում բժիշկ (վիրաբույժ) է աշխատել։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել 10-րդ զորաբաժնի Կարինի շրջուն հիվանդանոցում։ 1915 թվականի դեկտեմբերի 22-ին մահացել է ժանտախտից կամ թոքախտից, այլ աղբյուրում՝ 1916 թվականին սպանվել է Կարինի ռազմաճակատում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Գուժկան Սեբաստիոյ (Կ. Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ. և ուրիշներ, Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։