Լևոն Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Կոստանդյան
Ծնվել էհունվարի 3, 1932(1932-01-03) (92 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան (1956)
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
ԱշխատավայրՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Լևոն Իվանի Կոստանդյան (հունվարի 3, 1932(1932-01-03), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կոստանդյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 3-ին, Բաքու քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը։ 1971-1978 թվականներին եղել է Կեմերովոյի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1979-1993 թվականներին՝ Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն։ 1997 թվականից եղել է Կալուգայի Կ. Ցիոլկովսկու անվան մանկավարժական համալսարանի վալեոլոգիայի (ոչ սովորական եղանակներով բուժման) ամբիոնի պրոֆեսոր[1]։

Աշխատանքները վերաբերում են դիակային հյուսվածքների պատրաստման, պահածոյման, «կրաժ սինդրոնի» (վնասվածքային տոքսիկոզ, տևական ճզմման, ջնջխման համախտանիշ) ժամանակ բուժական օգնության և վերջույթի վերապատվաստման դեպքում՝ տեղային վերակենդանացման հարցերին։ Ներդրել է ոսկրային բրեֆոպլաստիկան (ոսկրային պակասը լրացնելու համար ածխածնային միացությունների կիրառումը վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում)։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուզբասի վնասվածքաբանների և օրթոպեդների ընկերության նախագահ (1971-1978)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Костная брефопластика при лечении доброкачественных костных опухолей» (1976).
  • Аллопластика костью плода / Костандян Л. И., 182, [1] с. ил. 21 см, Ереван, Айастан, 1985.
  • Подготовка конечности к реплантации, Кемерово, 1993 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П., Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 576։