Լևոն Բարսեղյան (լրագրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Բարսեղյան (այլ կիրառումներ)
| Լևոն Բարսեղյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 18, 1967 (59 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
| Կուսակցություն | անկուսակցական |
| 🌐 | |
Լևոն Ալբերտի Բարսեղյան (հունվարի 18, 1967, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական գործիչ, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Բարսեղյանը ծնվել է 1967 թվականի հունվարի 18-ին՝ ներկայիս Գյումրի քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, 1984 թվականին՝ Լենինականի N 9 միջնակարգ դպրոցը։ 1985 - 1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1987 թ. սեպտեմբերին ՌՍԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից պարգևատրվել է Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարության համար մեդալով։ Սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել է երկու մասնագիտական որակավորում (երկրաբան-երկրաֆիզիկոս և լրագրող-ֆոտոթղթակից)։ 1989-1991 թվականներին աշխատել է Գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտում (ԳՀԼՄԻ) որպես կրտսեր գիտաշխատող։ 1991-1992 թվականներին աշխատել է Հայկաձոր գյուղում (այժմ՝ Շիրակի մարզում) որպես աշխարհագրության և պատմության ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է մեդիա ոլորտի տարբեր ընկերություններում՝ զբաղեցնելով տարբեր հաստիքներ. 1992-1994 թվականներին Գյումրու «Ցայգ» ՀԸ՝ լրագրող, խմբագիր, փոխտնօրեն, 1995-2002 թվականներին. «Շանթ» ՀՌԸ և «Շանթ» շաբաթաթերթ՝ լրագրող, հաղորդավար, խմբագիր, ռադիոկայկանի տնօրեն և շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 1995-1998 թվականներին «ՏՄ» ռադիոկայան՝ խմբագիր, հաղորդավար։ 1999 - 2000 թվականներին[1] մի խումբ անձանց հետ հիմնադրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը և մինչ օրս որոշակի ընդմիջումով[2] այդ կազմակերպության խորհրդի նախագահն է։
2012 թվականին մեծամասնական համակարգով ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով է ընտրվել, սակայն լիազորությունները չի ստանձնել մինչև 2017 թ. ամառը (3 կուսակցությունների համատեղ ընդունված որոշման համաձայն)[3]։ «ԳԱԼԱ», ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների կողմից Գյումրու ավագանու նիստերի բոյկոտի ավարտից հետո ավագանու անդամի լիազորությունները ստանձնել է 2017 թ. սեպտեմբերից։
Խաղաղ ցույցերին մասնակցելու ժամանակ ձերբակալվել է Գյումրիում 2008 թ. մարտի 2-ին (Երևանում 2008 թ. մարտի մեկի գիշերը ցուցարարների սպանության առթիվ կազմակերպված պիկետի ժամանակ), Երևանում՝ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին (Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմաշքերթում օտար երկրների զորքերի և օտար դրոշների առկայության դեմ կազմակերպված պիեկտի ժամանակ), 2013 թ. դեկտեմբերի 2-ին (Հայաստան ՌԴ նախագահ Վ.Պուտինի այցելության օրը կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ), 2015 թ. հունիսի 23-ին (Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ), 2016 թ. հուլիսի 17-ին (Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայությունը «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավելու օրը Գյումրուց իր անձնական մեքենայով Երևան մեկնելիս՝ Ագարակ գյուղում)։
2016 թվականի հուլիսի 27-ին ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածանքով, պահվել է «Էրեբունի» ՁՊՎ-ում, սակայն հուլիսի 29-ին ազատ է արձակվել, երբ փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ[4]։
Ձերբակալվել է նաև 2018 թվականի ապրիլի 22֊ին, Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական Հեղափոխության խաղաղ ցույցերին մասնակցելու ժամանակ։
Լևոն Բարսեղյանը նաև «Զամբո» գրքի հեղինակն է, որի շնորհանդեսը Երևանում կայացավ 2016 թ. հունիսի 24-ին[5], իսկ Գյումրիում՝ 2016 թ. հուլիսի 2-ին։ Գրքում զետեղված են 30 պատմություններ և «Քյապի Դամեն» վիպակը։
Լևոն Բարսեղյանը իրեն հայտարարել է որպես աթեիստ և անարխիստ։
Որսորդական և հրաձիգների միավորում ՀԿ անդամ է 2017 թ. հունիսի 1-ից։
2025 թվականին Բարսեղյանը դարձավ Գյումրիի քաղաքապետի թեկնածու «Եվրադաշինք» նախընտրական դաշինքից, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ Բարսեղյանը խոստանում է աշխատել քաղաքի բարեկարգման, համայնքապատկան ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերի բարձրացման, ռուսական ռազմակայանի հետ կապված ռիսկերի չեզոքացման ուղղությամբ[6][7][8][9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ամուսնացել է։ 2009 թվականին Բարսեղյանի կինը մահացել է։ Ունի մեկ որդի և մեկ թոռ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր մայլի տղեն, «Գարուն», 2016, 1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեր մասին | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Լ.Բարսեղյանի հայտարարությունը խմբագրի և ծրագրի ղեկավարի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին – «ԱՐՄԻԱ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ». armia.info. Արխիվացված է օրիգինալից 2022-08-15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Բոյկոտելու են «ավագանու նիստ» կոչվող միջոցառումները | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Կայացավ լրագրող Լևոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Կաղզվանցյան, Սաթենիկ (2025-02-27). «Արևմտամետ երեք ուժերը Գյումրիի ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Եվրադաշինքով»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2025-03-15-ին.
- ↑ «Գյումրիում և Փարաքարում առաջադրման գործընթացն ավարտվել է». Hetq.am. 2025-03-05. Վերցված է 2025-03-15-ին.
- ↑ «Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ». Armenpress. 2025-03-15. Վերցված է 2025-03-15-ին.
- ↑ «Գյումրի քաղաքի զարգացման՝ «Եվրադաշինքի» հայեցակարգային դրույթները». Asparez.am. 2025-03-15. Վերցված է 2025-03-15-ին.