Լևոն Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Բարսեղյան (այլ կիրառումներ)
Լևոն Բարսեղյան
Ծնվել է1937
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2014
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունակնաբույժ

Լևոն Հրանտի Բարսեղյան (1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014[1], Երևան), ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) իսկական անդամ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ, Բնական գիտությունների եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ, Ակնաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Բարսեղյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «ԷՌԳ-ը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ» թեմայով։ 1983 թվականին պաշտպանել է «Աչքի տեսողական-նյարդային ապարատի ախտահարումների ախտորոշումը` ըստ տեսողական համակարգի բիոպոտենցիալների հաճախական անալիզի տվյալների» թեմայով դոկտորական ատենախոսությունը։ Գիտական ավելի քան 170 աշխատանքի հեղինակ է[2]։

Երկար տարիներ ղեկավարել է թիվ 8 հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը
  2. Ով ով է. Հայեր կենսագրական հանրագիտարան