Լևոն Ավետիսյան (մայոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Լևոն Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1990(1990-03-18)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 12, 2020(2020-10-12) (30 տարեկան)
Մահվան վայրՀադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Ծառայության համար» ռազմական հետախուզության կրծքանշան, «Արիության համար» մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1֊ին աստիճանի գերատեսչական մեդալ, «ՀՀ Զինված ուժեր 20 տարին» հոբելյանական մեդալ, «Լեոնիդ Ազգալդյան» մեդալ

Լևոն Արմենակի Ավետիսյան (մարտի 18, 1990(1990-03-18), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2020(2020-10-12), Հադրութի շրջան, Արցախ), ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի սպա, մայոր։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի մարտի 18-ին Հայաստանի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 1997 թվականին ընդունվել է Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը։ 2005-2007 թվականներին սովորել է Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանը։ 2008 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և 2012 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել այն[1]։

Նույն թվականից ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում որպես սպա։

2016 թվականին Լևոն Ավետիսյանը եղել է ավագ լետենանտ՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հատուկ նշանակության գնդի վաշտի ղեկավար։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին, որի ժամանակ ստացել է մայորի կոչում ու 2016-2017 թվականներին նշանակվել Ջաբրայիլի զորամասի գնդի հետախուզության պետ[2]։ Քառօրյա պատերազմից հետո Արցախի նախագահը պարգևատրել է «Արիության մեդալով»։

Զոհվել է հոկտեմբերի 12-ին՝ Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում, մարտական առաջադրանք կատարելիս 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ[3]։

Հուղարկավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Եռաբլուր պանթեոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Ավետիսյանը 5 օրյա ամուսնացած էր, կինը՝ Մայրանուշ Երանյանն է, հայրը՝ Արմենակ Ավետիսյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մայրը՝ Գայանե Ավետսիյանն է, եղբայրը՝ Դավիթ Ավետիսյանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծառայության համար» ռազմական հետախուզության կրծքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Անբասիր ծառայության համար» 1֊ին աստիճանի գերատեսչական մեդալ
  • «ՀՀ Զինված ուժերի 20 ամյակի հոբելյանական» մեդալ
  • «Լեոնիդ Ազգալդյան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մայոր Ավետիսյանը սեպտեմբերի 26-ին ամուսնացավ, 27-ին պատերազմը սկսվեց
  2. «Լևոնս երկար էր սպասել հարսանիքին՝ 5 տարի, բայց միասին ապրեցին ընդամենը 5 օր»
  3. «Ժպտացող հետախույզը՝ «Ռազվետկի Լյովը» | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]