Լրջորեն վերաբերվելով երեխաներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լրջորեն վերաբերվելով երեխաներին (անգլ.՝ Taking Children Seriously — T.C.S.), շարժում կրթության ու փիլիսոփայության մեջ, որի հիմնական գաղափարն այն է, որ կարելի է ու ցանկալի է դաստիարակել և ուսուցանել երեխաներին՝ առանց նրանց կամքին հակառակ որևէ բան անելու կամ նրանց ստիպելու՝ անել ինչ-որ բան իրենց կամքին հակառակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը հիմնադրվել է 1994 թվականին որպես լիբերտականներ Սառա Ֆիտց-Կլարիջի և Դևիդ Դոյչի առցանց ցուցակ։ Դոյչը նաև ֆիզիկոս-տեսաբան է Օքսֆորդի համալսարանում[1]։

T. C. S. սկսվում է այն դիտարկումով, որ մեծահասակների ու երիտասարդների միջև ավանդական փոխհարաբերությունների մեծ մասը հիմնված է պարտադրանքի վրա։

Դաստիարակության և կրթության T. C. S. մոդելը մերժում է այդ պարտադրանքը՝ որպես ոտնձգություն երեխայի կամքի նկատմամբ, ինչպես նաև մերժում է ծնողների կամ մանկավարժի «անձնազոհությունը»՝ որպես ոտնձգություն մեծահասակների կամքի նկատմամբ։ T. C. S.-ը կողմ է, որ ծնողներն ու երեխաները համատեղ աշխատեն՝ գտնելու համար ընդհանուր նախապատվությունը կամ այն լուծումը, որը բոլոր կողմերն անկեղծորեն նախընտրում են բոլոր մյուս տարբերակներից, որոնք հնարավոր են[2]։

T. C. S. փիլիսոփայությունը ոգեշնչված է Կարլ Փոփերի էպիստեմոլոգիայով։ Փոփերն ինքը եղել է պրոֆեսիոնալ մանկավարժ նախքան փիլիսոփայությամբ զբաղվելը։ Փաստորեն, փիլիսոփայությունը նրա համար միայն երկրորդ տարբերակն էր, որպեսզի կարողանա արտագաղթել՝ անխուսափելի անշլյուսից խուսափելու համար։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Wiener Schulreform շարժմանը (Վիեննայի դպրոցական բարեփոխում)[3][4], կա կապ ուսուցման հոգեբանության, որի վերաբերյալ նա գրել է դոկտորական ատենախոսություն[5] և նրա փիլիսոփայության միջև[6]։ Այնուամենայնիվ, որպես փիլիսոփա՝ նա չի պաշտպանել որևէ կոնկրետ մանկավարժություն, թեև նա ունեցել է որոշ ընդհանուր տեսակետներ այս հարցի վերաբերյալ[7]։ T. C. S. ուսումնասիրում է Փոփերի իմացաբանությունը (ինչպես հենց ինքը՝ Փոփերը)՝ որպես համընդհանուր տեսություն այն մասին, թե ինչպես է գիտելիքն ընդլայնվում, և փորձում է մշակել դրա խորը հետևանքները կրթության տեսության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Origins of TCS."
  2. "Taking Children Seriously common preferences and non-coercion."
  3. Karl R. Popper (1925) "Über die Stellung des Lehrers zu Schule und Schüler," Schulreform 4(4): 204–208.
  4. Popper, K. R. (1927) "Zur Philosophie des Heimatgedankens," Die Quelle 77(10): 899–908.
  5. Popper, K. R. (1928) Zur Methodenfrage der Denkpsychologie. Wien (unpublished dissertation).
  6. William W. Bartley (1970) "Die österreichische Schulreform als die Wiege der modernen Philosophie" in Gerhard Szcesny, ed., Club Voltaire IV. Hamburg: 360. 3-499-65086-X.
  7. Champion, Rafe (1987) "Popper on Education."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]