Լրագրողական թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրագրողական թարգմանություն, թարգմանության տեսակ է, որը հիմնականում օգտագործվում է թերթերում։ Այն թարգմանչական հետազոտությունների համեմատաբար նոր ոլորտ է[1]։ Այս տեսակի թարգմանության մասին առաջին ուսումնասիրությունները կատարվել են 2000-ականների կեսերին, սակայն թարգմանությունները սկսել են թերթերում հայտնվել դեռևս 17-րդ դարում[2]։

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լրատվական տեքստերը տարածվել են ձեռագիր ձևով, այնպես որ այդ վաղ տեքստերի միայն մի փոքր մասն է պահպանվել մինչև մեր օրերը։ Առաջին «թերթերը» անվանվել են «avvisi», բառն իտալական ծագում ունի։ Թարգմանությունը եղել և մնում է լրագրության անբաժանելի մասը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Օրինակ՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ լրագրողական թարգմանությունը մարդկանց Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մարտերի մասին տեղեկացնելու միջոց էր[3]։

Անգլիայի 17-րդ դարի պատերազմի մասին լրագրողական թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Անգլիայում հայտնվել են առաջին թերթերը, դրանք լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներից թարգմանություններ էին[4]։ «Corante» թերթը, որը նաև Եվրոպայի այլ մասերում հրապարակված տեքստերի թարգմանություն էր, նմանակել է հոլանդական մոդելին, քանի որ դրանք տպագրվել են հիմնականում Ամստերդամում, Ալկմարում և Հաագայում։ Ասում են, որ սա Անգլիայում տպագրված առաջին թերթն է։

The London Gazette[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի վերջին The London Gazette-ն նորություններ էր հրապարակում Իսպանիայում պատերազմների մասին, ինչպես նաև` Իսպանիայի թագուհու ամուսնության մասին։ Օրինակ, 1693 թվականին «Gazette»-ում հրապարակվել է հաղորդագրություն Ֆլանդրիայում Լանդենի ճակատամարտի մասին, որտեղ նկարագրվում էր պատերազմի ժամանակ մարդկանց ողբերգական մահը։ 1698 և 1699 թվականներին «The London Gazette»-ը հաղորդել է Պապերի մասին, (1698 թվականին թագավորի և Պապի միջև տարաձայնությունները և 1699 թվականին Իսպանիայում Մեծ ինկվիզատորի նշանակումը)[5]։

The Swedish Intelligencer[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական թարգմանության ևս մեկ օրինակ է դարձել The Swedish Intelligence թերթը, որը հիմնադրվել էր Ուիլյամ Ուոթսի կողմից։ Այդ թերթում, որը հրապարակվում էր Լոնդոնում 1632-1633 թվականներին, հղումներ կան թարգմանությունների աղբյուրներին։ Օրինակ, թղթակիցը բացահայտ ներկայացնում է իր աղբյուրները, որոնք հիմնականում հոլանդական ծագման են[1]։ Արտադրության ծախսը նվազեցնելու համար տեքստերը քիչթվով խմբագիրներ էին ունենում։

Այլ օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոշյուրների թարգմանիչներից ոմանք կրոնական փախստականներ էի, որոնք գալիս էին գլխավորապես Ֆրանսիայից[6]։ Թարգմանությամբ էին զբաղվում ֆրանսիացի հուգենոտները, որոնք փախչում էին հետապնդումներից[6]։

1702 թվականի մարտի 11-ին լույս է տեսել The Daily Courant օրաթերթի առաջին թողարկումը, որը բաղկացած էր մեկ ֆրանսիական և երկու հոլանդական թերթերի թարգմանություններից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Valdeón, Roberto A. (2015). «Fifteen Years of Journalistic Translation Research and More». Perspectives. 23 (4): 634—632.
  2. Espejo, Cala (2011). «European communication networks in the early modern age. A new framework of interpretation for the birth of journalism». Media History. 17 (2): 189
  3. Espejo, Cala (2011). «European communication networks in the early modern age. A new framework of interpretation for the birth of journalism». Media History. 17 (2): 189—202
  4. Beller, Elmer A. (1 January 1927). «Contemporary English Printed Sources for the Thirty Years' War». The American Historical Review. 32 (2): 276—282.
  5. «Early English Books Online»
  6. 6,0 6,1 6,2 Clarke, Bob (2004). From Grub Street to Fleet Street. An illustrated history of English newspapers to 1899. London: Routledge. ISBN 978-0-7546-5007-2. Reviewed in Read, D. (2007). «From Grub Street to Fleet Street: An Illustrated History of English Newspapers to 1899». The English Historical Review (495): 258-2