Լվովի մարզային Յու. Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լվովի մարզային Յու. Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն և կազմակերպություն
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըԴրոգոբիչ
Հիմնադրման ամսաթիվ1939
Կայքtheatre.in.ua

Լվովի մարզային Յու. Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոն (ուկրաիներեն՝ Львівський обласний академічний музично-драматичний театр імені Юрія Дрогобича), Յուրի Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոն Լվովի մարզի Դրոգոբիչ քաղաքում։ Մշակութային նշանակալի կենտրոն և քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված վայր։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը գտնվում է Թատերական 1, Դրոգոբիչ (Լվովի մարզ, Ուկրաինա) հասցեում։ Թատրոնի տնօրենը Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Գրիգորևիչ Գնատենկոն է, գլխավոր ռեժիսորը` Ալեքսանդր Կարոլը։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոգբիչում դրամատիկական թատրոնն ստեղծվել է արևմտաուկրաինական հողերի` Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիաստական Հանրապետության կազմի մեջ մտնելուց հետո, 1939 թվականին։ Առաջին թատերախումբն ստեղծվել է տեղի սիրող-դերասաններից ու Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային ինստիտուտի ու Դնեպրոպետրովսկի թատերական ուսումնարանի շրջանավարտներից[1]։ Պատերազմի ժամանակ դերասանների մի մասը մնացել է գերմանացիների կողմից օկուպացված Դրոգոբիչում։ 1941 թվականին այստեղ սկսում է հրապարակվել Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության «Ազատ խոսք» թերթը, որտեղ հաղորդվում էր, որ ՈՒԱԿ-ի քարոզչության բաժնին կից ստեղծվել է սիրողական թատերախումբ։ Երբ Դրոգոբիչն ազատագրվում է խորհրդային զորքերի կողմից, 1944 թվականի դեկտեմբերին Ն. Կրոպիվնիցկու անվան Դրոգոբիչի ուկրաինական երաժշտա-դրամատիկական թատրոնը վերադառնում է էվակուացիայից և միավորվում է տեղական թատերախմբին ու սկսում է գործել որպես «Դրոգոբիչի մարզային երաժշտա-դրամատիկական թատրոն»[2]։ Առաջին հյուրախաղերին դերասանները գնացել են 1950 թվականին։ 1970 թվականից թատրոնը, որը մարզայինի կարգավիճակը պահում էր նաև Դրոգոբիչի շրջանի` Լվովի մարզի կազմի մեջ մտնելուց հետո, կրում էր ուկրաինացի խորհրդային դրամատուրգ Յարոսլավ Գալանի անունը։ Խորհրդային տարիներին թատրոնում աշխատում էին ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստներ Յա. Գելյասը, Ն. Անդրուսենկոն, Վ. Կոնոպատսկին, Ս. Սմիյանը, դրամատուրգ Վ. Սիչևսկին, վաստակավոր արտիստ Վ. Վարեցկայան և ուրիշներ։ 1986-1992 թվականներին Լվովի մարզային երաժշտա-դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Յարոսլավ Բաբին, ով առաջին անգամ ժամանակակից Ուկրաինայում բեմադրել է «Մազեպա» և «Սոտնիկովնա» ներկայացումներն ըստ Բոգդան Լեպկիի ստեղծագործությունների[3]։ Անկախ Ուկրաինայում Լվովի մարզային ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոնն անվանակոչվել է հայտնի դրոգոբիչցի, Կենտրոնական Եվրոպայի բժշկական գիտությունների առաջին դոկտոր Յուրի Դրոգոբիչի անունով` կոչվելով Լվովի Յուրի Դրոգոբիչի անվան մարզային երաժշտա-դրամատիկական թատրոն։ 2000-ականների երկրորդ կեսին թատրոնի շենքը ենթարկվել է երկարատև վերակառուցման[4]։ Մեկ տարվա ընթացքում թատրոնին հաջողվում է ցուցադրել ավելի քան 450 ներկայացում։ Ըստ Ուկրաինայի նախագահի 2001 թվականի օգոստոսի 20-ի հրամանի, Ուկրաինայի Մշակույթի և տուրիզմի նախարարությունը Լվովի մարզային երաժշտա-դրամատիկական թատրոնի ստեղծագործական անձնակազմին շնորհել է «ակադեմիական» տիտղոսը, ինչից հետո ըստ հրամանագրի դրոգոբիչյան թատրոնն սկսել է կոչվել «Լվովի մարզային Յուրի Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոն»[5]։ Ակադեմիական կարգավիճակը շնորհվել է թատրոնի 70-ամյակի և թատերարվեստին մատուցած ծառայությունների առթիվ։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվովի մարզային Յուրի Դրոգոբիչի անվան ակադեմիական երաժշտա-դրամատիկական թատրոնի խաղացանկում են ուկրաինական և համաշխարհային դրամատուրգիայի դասական գործեր, ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ, ժամանակակից պիեսներ։ Թատերական ցուցանակի վրա[6] կարելի է տեսնել «Մոռացված նախնիների ստվերները», «Խանումա» կատակերգությունը, «Մարիա» ողբերգությունը, «Գայլուհին», «Շատ պարզ պատմություն» բեմադրությունները, ներկայացումներ երեխաների համար[7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сенюра И. М. Львовский областной украинский музыкально-драматический театр //Украинская Советская Энциклопедия, стр. 277
  2. История театра(չաշխատող հղում) на Официальная страница театра Արխիվացված 2015-11-16 Wayback Machine
  3. Тернопольский энцеклопедический словарь. — Тернополь : издательско-полиграфический комбинат «Збруч», 2004—2010. — ISBN 966-528-197-6, том 1, 2004.
  4. «Львівський обласний музично-драматичний театр ім. Юрія Дрогобича до свого 70-річчя став академічним, інф. на www.drohobych-rada.gov.ua (сайт Дрогобицької міської ради)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Баран Ярослав ТЕАТР СТАЛ АКАДЕМИЧЕСКИМ.На прошлой недели в жизни дрогобычских театралов произошло пересекаемое и по настоящему историческое событие. // инф. за 20 ноября 2009 года на блоге газеты «Франкова криниця Підгір’я» (г. Трускавец)
  6. Թատրոնի գործող խաղացանկը Արխիվացված 2011-10-19 Wayback Machine թատրոնի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-11-16 Wayback Machine
  7. Гольберг Леонид Новий сезон Дрогобичского академического встретит обновлённым — утверждает директор театра Николай Гнатенко // материал на maydan.drohobych.net (Майдан. Дрогобичская интернет-газета)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]