Լռակյաց հիվանդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռակյաց հիվանդը
անգլ.՝ The Silent Patient[1]
ՀեղինակԱլեքս Մայքլիդիս
Տեսակգրական ստեղծագործություն
Հրատարակման տարեթիվ2019

Լռակյաց հիվանդը (անգլ.՝ The Silent Patient), հոգեբանական թրիլլեր, որը գրել է հունական ծագմամբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսը։ Դեբյուտային վեպը հրատարակվել է Celadon Books հրատարակչության կողմից 2019 թվականի փետրվարի 5-ին[2]։ Նույն օրը թողարկված աուդիոգրքի տարբերակը կարդում են Լուիզա Բրիլին և Ջեք Հոքինսը[2]։ Գիրքը պատմում է անգլիացի հոգեթերապևտ Թեո Ֆաբերի մասին, որն աշխատում է մի հիվանդի հետ, ով ամուսնու սպանությունից հետո դարձել է լռակյաց[3][4]։ 2021 թվականին Newmag հրատարակչությունը գիրքը թարգմանել և հրատարակել է հայերեն[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի նկարչուհի Ալիսիա Բերենսոնը մեղավոր է ճանաչվել ամուսնու՝ լուսանկարիչ Գաբրիել Բերենսոնի սպանության մեջ։ 

Թեո Ֆաբերը դատական հոգեթերապևտ է, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Բերենսոնի գործի նկատմամբ և հաջողությամբ սկսում է աշխատել Գրոուվում։ Իր խնդրանքով նա սկսում է աշխատել Ալիսիայի հետ, որը եկած օրվանից չէր խոսում։ Չնայած նրան, որ Ալիսիան թերապիայի ամբողջ ընթացքում լուռ էր, այնուամենայնիվ նա Թեոյին է տալիս իր օրագիրը։ Դրանում նա նկարագրել էր, թե ինչպես է սպանությունից մի քանի շաբաթ առաջ իր տան մոտակայքում դիմակով մարդ նկատել։

Թեոն միաժամանակ բացահայտում է, որ իր կինը՝ Քեթին, արտամուսնական կապ ունի անհայտ տղամարդու հետ։

Ալիսիայի մասին ավելին իմանալու համար Թեոն կապվում է նրա զարմիկի հետ, որը պատմում է իրենց մանկության մի միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել Ալիսիայի մոր ինքնասպանությունից անմիջապես հետո։ Ալիսիայի հայրը, իր կնոջ խորը սգի մեջ, բարձրաձայն ցանկացել է, որ Ալիսիան մահանար իր կնոջ փոխարեն։ Թեոն հասկանում է, որ դեպքը խորը ազդեցություն է ունեցել Ալիսիայի հոգեկան առողջության վրա։

Թերապիաներից մեկի ժամանակ Թեոյին հաջողվում է համոզել Ալիսիային խոսել և նա պատմում է, որ դիմակավորված անձը ներխուժել է իր բնակարան և սպանել ամուսնուն՝ Գաբրիելին։

Ճակատագրի հեգնանքով պարզվում է, որ Թեոն հենց այդ նույն դիմակավորված մարդն էր։ Նա ներխուժել էր Բերենսոնների տուն, որպեսզի սպանի Գաբրիելին, որը ինչպես պարզվել էր մեկ այլ սցենարով (նկատի ունենալով, որ վեպը պատմվում է երկու տարբեր ժամանակային շրջանակներում) սիրավեպ է ունեցել Թեոյի կնոջ հետ։ Հրացանը պահելով նրանց երկուսի վրա Թեոն Գաբրիելին ընտրության հնարավորություն է տվել. փրկել իրեն կամ Ալիսիային, և նա որոշել է փրկել իրեն. Թեոն հեռացել է չգնդակահարելով և ոչ մեկին, քանի որ նա միայն մտադիր էր բացահայտել Գաբրիելի եսասիրությունը։ Գաբրիելի դավաճանությունը հիշեցրել է Ալիսիային իր հոր մասին, և նա սպանել է ամուսնուն։ Լսելով այդ լուրը՝ Թեոն ծրագրել էր օգնել Ալիսիային ապաքինվել վնասվածքից՝ դառնալով նրա հոգեթերապևտը։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ The Independent-ը գովաբանել է գիրքը սյուժեի, կերպարների և ոճի համար, գրելով՝ «ձեռագիրը սուր է և հակիրճ, ոճը՝ զուսպ, գիրքը ծանրացած չէ արտաքին նկարագրություններով»[6]: The Guardian-ը համաձայնել է դրան, գովաբանելով «գրքի խիտ, հակիրճ լինելը և լարվածության հմուտ խորացումը՝ ընդհուպ մինչև վեպի ցնցող հանգուցալուծումը»։ Դեկան Հերալդը այն անվանել է «խելացի պատմություն, որը զուգորդվում է հերոսների հետաքրքիր ուսումնասիրությամբ և, վերջապես, տպավորիչ հարվածով, որը ընթերցողին ապշած է թողնում»։ The Washington Post-ը սյուժեին գովել է որպես «թարմ», բայց քննադատել է դրա «սարսափների ծեծված արահետները, տափակ տեսարանները և ծիծաղաշարժ շեղող կերպարները»[7]։ Եվս մեկ բացասական արձագանք է ստացվել Kirkus Reviews-ում, որը գիրքը անվանել է «անշնորհք, մտացածին և հիմար»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://allbookspdf.com/the-silent-patient-pdf/
  2. 2,0 2,1 «The Silent Patient – Alex Michaelides». US Macmillan. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  3. D'Alessandro, Anthony. «Annapurna & Plan B Developing New York Times Bestseller 'The Silent Patient' For Big Screen – Deadline». Deadline – Hollywood Entertainment Breaking News. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Goodreads Choice Awards 2019». Goodreads.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. info@f-s.am, FutureSystems. «Լռակյաց հիվանդը». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Coughlan, Claire (2019 թ․ փետրվարի 23). «The Silent Patient: High-octane debut lives up to its hype». independent. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  7. Rosenblit, Rachel (2020 թ․ հունիսի 16). «'The Silent Patient' ends with a major twist. Should a savvy reader have seen it coming?». Washington Post. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  8. «THE SILENT PATIENT». Kirkus Reviews. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.