Լուսինը և վեցպենսանոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Լուսինը և վեցպենսանոցը
The Moon and Sixpence
The Moon and Sixpence.jpg
Հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Տեսակ գիրք
Ժանր կենսագրական վեպ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1919
Նկարագրում է Փարիզ
Էջեր 263
Երկիր Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հրատարակիչ Heinemann
Հրատարակման տարեթիվ 1919
OCLC 22207227
Վիքիքաղվածք Լուսինը և վեցպենսանոցը

«Լուսինը և վեցպենսանոցը» (անգլ.՝ The Moon and Sixpence), Սոմերսեթ Մոեմի վեպը, որում հեղինակը առաջին դեմքից ներկայացնում է գլխավոր հերոսի՝ Սթրիքլանդի մտքերի և հոգու փոփոխության պատմությունը։ Նա անսպասելիորեն լքում է իր ընտանիքը, որպեսզի բավարարի արտիստ դառնալու իր ցանկությունը։ Պատմության հիմքում ընկած է Պոլ Գոգենի կյանքը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հիմնականում գրված է հեղինակի տեսանկյունից։ Նա առաջին անգամ հանդիպում է Սթրիկլանդին նրա կնոջ միջոցով։ Սթրիկլանդը աչքի էր ընկնում իր ոչ ուշագրավ տեսքով։ Գրքի որոշ գլուխներ ամբողջությամբ ներկայացնում են հեղինակի հիշողությունները, որոնք ընտրողաբար խմբագրված են կամ միացված են իրար։ Սթրիկլանդի մասին հատվածները այնպես են ներկայացված, որ ցույց տան գլխավոր հերոսի ով լինելը, քանի որ նա հիշատակվում է որպես քչախոս մարդ, ով ավելի հակված էր օգտագործելու ժեստեր և շարժումներ։ Սթրիկլանդը բորսայի միջնորդ էր, ով ապրում էր Լոնդոնում XIX դարի վերջին XX դարի սկզբին և ուներ բարեկեցիկ կյանք։ Վեպի սկզբում նա լքում է իր ընտանիքը և գնում Փարիզ։ Նա այնտեղ ապրում է աղքատ, ուրիշների նկատմամբ անտարբեր, բայց արտիստին բնորոշ կյանքով։ Նա նկարիչ է, ապրում է խղճուկ հյուրանոցում և դառնում է հիվանդությունների և քաղցի զոհ։ Չնայած այդ ամենին՝ Սթրիկլանդը ոչ մի ֆիզիկական անհարմարավետություն չի զգում և անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Նրան մեծապես օժանդակում է հեղինակի ընկերը՝ հոլանդացի նկարիչ Դիրկ Սթրովը, ով, լինելով աննշան արտիստ և միաժամանակ ֆինանսապես ապահովված մարդ, միանգամից նկատում է Սթրիկլանդի հանճարը։ Այնուհետև, երբ Դիրկը օգնում է Սթրիկլանդին դուրս գալ կյանքի համար անբարենպաստ պայմաններից, նրա կինը՝ Բլանշը, լքում է Դիրկին հանուն Սթրիկլանդի։ Սակայն Սթրիկլանդը բացատրում է Բլանշին, որ իր բուն նպատակը միայն բնորոդուհի ունենալն է, այլ ոչ թե ընկերակից։ Բայց Բլանշը չի լքում նրան։ Հետագայում Սթրիկլանդը չի արժևորում այդ կնոջ քայլը։ Որոշ ժամանակ անց Բլանշը ինքնասպանություն է գործում.ահա ևս մեկ պատահական զոհ Ստրիկլանդի ինքնանպատակ արվեստի և գեղեցկության որոնման ճանապարհին.առաջին զոհը նրա բարեկեցիկ ընտանիքն էր։ Փարիզյան կյանքից հետո պատմությունը շարունակվում է Թաիթի կղզում։ Սթրիկլանդը արդեն մահացել է, և այնտեղ հեղինակը փորձում է կտորներով հավաքել նրա կյանքի պատմությունը՝ հիմնվելով այլոց պատմությունների վրա։ Նա իմանում է, որ Սթրիկլանդն Թաիթիում կրկին ամուսնացել է, ունեցել է երկու երեխա և ամբողջապես տրվել է նկարելուն։ Պարզվում է, որ մինչև Թաիթի մեկնելը նա կարճ ժամանակով բնակվել է Ֆրանսիայի նավահանգիստ Մարսելում։ Թաիթիում ապրել է մինչև կյանքի վերջը և մահացել բորոտությունից։ Սթրիկլանդը թողել էր բազմաթիվ նկարներ, բայց նրա գլուխգործոցները՝ նկարված Թաիթիի իր տան պատերին, կրակի էին մատնվել նրա կնոջ կողմից՝ Սթրիքլանդի վերջին պատվիրանի համաձայն։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակին ոգեշնչել է նկարիչ Պոլ Գոգենի կյանքի պատմությունը, ով պրիմիտիվիզմի հիմնադիրն է կերպարվեստում։ Հիմնական տարբերությունը Գոգենի (Gauguin) և Սթրիկլանդի (Strickland) միջև այն է, որ Գոգենը ֆրանսիացի է, ոչ թե անգլիացի։ Մինչ Մոեմը (Maugham) նկարագրում է Սթրիկլանդին որպես չափազանց անտեղյակ իր ժամանակակիցների ստեղծագործություններին, Գոգենն իրականում քաջատեղյակ էր նրանց արվեստին, և նրա ստեղծագործությունները ցուցադրվել են այլ իմպրեսիոնիստների աշխատանքների հետ։ Բացի այդ՝ 1880-ականներին նա ապրել է Վան Գոգի հետ հարավային Ֆրանսիայում։

Վերնագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ աղբյուրների համաձայն՝ ստեղծագործության վերնագիրը, որը գրքում ամբողջապես բացահայտված չէ, վերցրված է «Մարդկային կապանքներ» (Of Human Bondage ) գրքի ակնարկից, որտեղ նովելի գլխավոր հերոսը՝ Ֆիլիպ Քերին (Philip Carey) , նկարագրվում է հետևյալ կերպ. « Այնքան զբաղված է լուսնին ձգտելով, որ չի նկատում իր ոտքի մոտ ընկած վեցպենսանոցը»։ 1956 թ. Մոեմի նամակներից մեկում գրում է . « Եթե դու նայես գետնին վեցպենսանոցը գտնելու ակնկալիքով, դու վերև չես նայի և բաց կթողնես լուսինը»։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ 1942 թ., որի ռեժիսորը և սցենարիստը Ալբերտ Լուինն է (Albert Lewin)։ Ֆիլմում Չարլզ Սթրիկլանդի (Charles Strickland) դերը խաղացել է Ջորջ Սենդերը (George Sanders)։

Այս նովելը համարվում է համանուն օպերայի հիմքը՝ գրված Ջոն Գարդների (John Gardner) կողմից, լիբրետոն՝ Պատրիկ Թերիի (Patrick Terry)։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Սադլեր Ուելսում (Sadlers Wells) 1957 թ.-ին։

Գրող Ս. Լի Պոգոստինը (S Lee Pogostin) ստեղծագործությունը ադապտացրել է American TV համար 1959 թ.։ Այս հեռուստանախագծում գլխավոր դերը խաղացել է Լոուրենս Օլիվերը (Laurence Olivier), երկրորդական դերերում՝ Հյում Քրոնին (Hume Cronyn) և Ջեսիկա Թենդին (Jessica Tandy)։

Ընկալումը այլ մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիրքը հիշատակվում է Ագաթա Քրիստիի (Agatha Christie) «Հինգ փոքրիկ խոզեր» (Five Little Pigs) դետեկտիվ վեպում։ Հետազույզ Փորիոտը (Poirot) հարցնում է իր կասկածյալներից մեկին (Angela Warren)՝ արդյոք նա կարդում էր «Լուսինը և վեցպենսանոցը» այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հանցագործությունը։

Գիրքը նաև բազմիցս ակնարկվում է Ստեֆան Կինգի (Stephen King) 1998 թ. գրված « Ոսկորներով լի պայուսակը » (Bag of Bones) վեպում։

Ռեյ Նոբելի (Ray Noble) 1932 թ. պարային խմբի հիթերից է "We've Got the Moon and Sixpence", որը երգում է Ալ Բոուլը (Al Bowlly)։ Երգը անվանվել է գրքի անունով։

Ջեք Կերուակը (Jack Kerouac) ակնարկում է գիրքը իր (The Subterraneans) նովելում 1958 թ. ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. at Project Gutenberg
  2. at the Internet Movie Database
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են