Լուսիա Սարատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսիա Սարատե
անգլ.՝ Lucia Zarate
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1864(1864-01-02)
ԾննդավայրZempoala (Veracruz), Úrsulo Galván, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհունվարի 15, 1890(1890-01-15) (26 տարեկան)
Մահվան վայրՍիեռա Նևադա
ՔաղաքացիությունBandera Histórica de la República Mexicana (1824-1918).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկրկեսի արտիստ

Լուսիա Սարատե (Lucia Zarate, հունվարի 2, 1864(1864-01-02), Zempoala (Veracruz), Úrsulo Galván, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 15, 1890(1890-01-15), Սիեռա Նևադա), ամերիկյան դերասանուհի մեքսիկական ծագմամբ։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ չափահասը ունեցել է ամենաքիչ կշիռտ ամբողջ փաստագրված պատմության ընթացքում. 17 տարեկանում նա կշռում էր ընդամենը 2,1 կգ[1]։

Ծնվել է Սան Կառլոս քաղաքում (այժմ՝ Ուրսուլո-Գալվան, Վերակրուս նահանգ), ապրել է Ագոստադերայում (այժմ  Քեմփոալա)։ Բժիշկներին հայտնի առաջին հիվանդը 2-րդ տիպի բնածին գաճաճաճությամբ (Մայևսկու համախտանիշ)։ 1894 թվականին Strand Magazine-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե Սարատեն դադարել է աճել մեկ տարեկան հասակում[2]։ Նրա տունը, Կասա Գրանդեն բաց է այցելուների համար՝ որպես թանգարան[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանում Սարատեն Մեքսիկայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ իր փոքրիկ հասակի պատճառով ցուցադրվել է սայդշոու և փողոցային կրկեսներում, հանդես է եկել տոնավաճառներում։ 1876 թվականի փաստերի գիրքը, որը հրատարակվել է Օքսֆորդի համալսարանի կողմից, նշում է Սարատի մի քանի բժշկական մասնագետների այցի մասին, որոնք չէին կարող հաստատել հավաստի, որ նա տասներկու տարեկան էր, ինչպես պնդում էր. վերլուծելով հիվանդի ատամների զարգացումը, նրանք եզրակացրել են, որ Լուսիան առնվազն վեց տարեկան է[4]։ Այդ ժամանակ նրա հասակը 51 սմ էր, իսկ նրա սրունքը շրջանագծի մեջ 100 մմ էր, 25 մմ-ով ավելի, քան միջին չափահասի բութը։ Այդ ժամանակ նա ապրում էր ծնողների հետ, համարվում էր առողջ և մտավոր լիարժեք, կարող էր խոսել անգլերեն, ինչպես նաև մայրենի իսպաներեն[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McFarlan, Donald, Norris McWhirter. (1988) 1989 Guinness Book of World Records. Bantam Books, 6. ISBN 0-553-27926-2.
  2. "Giants and Dwarfs" in The Strand Magazine, G. Newnes, 1894. Originally published v.8, Jul-Dec 1894.
  3. Museo Casa Grande
  4. Mason, James The history of the year 1876, containing 'The Year book of facts' and 'The Annual summary'. — Oxford University. — С. 4—5.
  5. Sweet, Matthew Inventing the Victorians. — Macmillan, 2001. — С. 149—150. — ISBN 0-312-28326-1
  6. Staff (1889-02-25)։ «Uffner's royal American midgets»։ The Washington Post։ Վերցված է 2008-09-17