Լուսակայի ազգային թանգարան
Լուսակայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լուսակա |
Վայր | Լուսակա |
Ղեկավարության նստավայր | Լուսակա, Զամբիա |
Հիմնադրվել է | 1996 |
Լուսակայի ազգային թանգարան (անգլ.՝ Lusaka National Museum), Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում՝ Անկախության պողոտայի վրա գտնվող թանգարան[1], որն ստեղծվել է ազգի պատմությունն ու մշակույթը արտացոլելու, կրթության ու զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի շինարարությունն սկսվել է 1980-ական թվականներին, իսկ նրա բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմբեր ամսին[3]։ Սկզբնապես որոշված է եղել հիմնական ուշադրությունը նվիրել Զամբիայի անկախության համար մղված պայքարի արտացոլմանը[4], սակայն ժամանակի ընթացքում թեմատիկան ընդլայնվել է՝ ներառելով նաև ազգային արվեստի, մշակույթի պատմությունը[5]։
Ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուների զգալի մասը պահպանվում է համապատասխան պայմաններ ունեցող պահասենյակներում, իսկ առաջին և երկրորդ հարկերում գործում են մեկական ցուցասրահ՝ իրենց մշտական ցուցադրություններով։ Ներքևի ցուցասրահում ներկայացված են զամբիացի ժամանակակից արվեստագետների նկարչական աշխատանքներ ու քանդակներ, որոնցում պատկերված է ժողովրդի կենսակերպը[6]։ Վերին սրահի ցուցանմուշները պատմում են Զամբիայի պատմության կարևոր դրվագների մասին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երկրորդ հարկում գործում է նաև գեղեցիկ նկարազարդված մանկական անկյուն՝ խաղասենյակով, խաղալիքներով ու սենյակային ատրակցիոններով հագեցած։ Թանգարանն ունի նաև ոչ մեծ գրադարան, հանդիսությունների ու նիստերի դահլիճ, թերթերի կրպակ, թողարկում է ուսումնական հանրամատչելի նյութեր։ Դպրոցականների համար պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական նյութերով հագեցած, հետաքրքիր զրույցներ, դասախոսություններ, բանավեճեր[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ VVAA (en inglés); Zambia Country Study Guide, p. 174. Ed. Int'l Business Publications (2007). ISBN 978-1433060014.
- ↑ VVAA (en inglés); Zambia: Poverty Reduction Strategy Paper, p 176. Ed. Fondo Monetario Internacional (2007).
- ↑ Francis Lungu (2018-09-28)։ «Lusaka National Museum unmasked»։ Zambia Daily Mail Limited (անգլերեն)
- ↑ Executive Secretary (2015-02-07)։ «About Lusaka Museum»։ National Museums Board Zambia (անգլերեն) Archived 2020-09-24 at the Wayback Machine.
- ↑ «About Lusaka Museum»։ 2015-02-07։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-17-ին։ Վերցված է 2018-01-20
- ↑ «Lusaka National Museum»։ Ministry of Lands and Natural Resources (անգլերեն) Archived 2021-05-07 at the Wayback Machine.
- ↑ Yvonne Ruwe Mulala (2009-10-29)։ «Children and Culture: A Case Study of 'Re-living Folklore of Zambian Communities Through Storytelling'» (PDF)։ Chief Albert Luthuli Museum (անգլերեն) Archived 2015-06-22 at the Wayback Machine.