Լունտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունտիկ
Лунтик и его друзья
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՌեժիսորԴարինա Շմիդտ
ՊրոդյուսերԱլեքսանդր Բոյարսկի, Սերգեյ Սելյանով և Անտոն Զլատոպոլսկի
ԵրաժշտությունՄաքսիմ Կոշեվարով, Սերգեյ Զիկով, Սերգեյ Կուզմին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա
Թվական2006
luntik.ru(ռուս.)

Լունտիկ կամ Լունտիկի արկածները (ռուս.՝ Лунтик и его друзья), ռուսական մուլտսերիալ, ցուցադրվում է սկսած 2006 թվականից։ Մուլտֆիլմի ամենաերկար սերիան տևում է 5 րոպե 30 վայրկյան։

Դա պատմություն է չորսականջանի չեզոք սեռի բարի արարածի՝ Լունտիկի մասին, որը ծնվել էր տիեզերքում և երկնքից ընկել ներքև։ Գործողությունները տեղի են ունենում անտառային բացատի մոտի լճակում։ Կերպարների մեծ մասը փոքր կենդանիներ են՝ միջատներ, ձկներ, գորտեր և այլն։ Նրանք ներկայացնում են մեծահասակների և երեխաների համար։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունտիկի մուլտֆիլմի ստեղծման պատմությունը գաղափարը պատկանում է «Մելնիցա» ստուդիայի տնօրեն Ալեքսանդր Բոյարսկուն։ Աշխատանքին հետո միացել է սցենարիստ Սառա Անսոնը (իրական անունը՝ Աննա Սարանցևա)։ Բոլոր կերպարներին, ներառյալ գլխավոր հերոսը, նկարել է Դարին Շմիդտը։

«Ռոսիա» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Անտոն Զլատոպոլսկին հաստատել է գաղափարը և պատվիրել «Լունտիկի և իր ընկերների արկածները» շարքի նկարահանումները «Բարի գիշեր երեխաներ» հաղորդման համար։ Սկզբում Դարինա Շմիդտը և Սառա Անսոնը աշխատել են մուլտֆիլմի վրա, իսկ հետագայում մուլտիպլիկատորների թիվն աճել է։

Մեկ մասի նախնական տևողությունը 4,5 րոպե է։ Ապագայում տևողությունը դարձել է գրեթե 6 րոպե։

Մուլտֆիլմի յուրաքանչյուր մասն ունի ավարտուն սյուժե, որի շնորհիվ մասերը կարող են դիտվել ցանկացած հաջորդականությամբ։ Սա պայմանավորված է «Բարի գիշեր երեխաներ» հաղորդումամբ։ «Մելնիցա»-ի անիմատորները ամսում թողարկում են ութ դրվագ։

2006 թվականին շարքը կազմված էր 80 դրվագից, այնուհետև հեղինակները հայտարարեցին 260-ի մասին։ 2010 թվականի կեսերի դրությամբ պատրաստ էին 338-ը և պաշտոնական ցուցադրության ժամանակ 389 մասից էր։ 2010-ի վերջին և 2011-ի սկզբին մուլտսերիալը կազմված էր 389 սերիա։ Մեկուկես տարի ժամկետով մուլտֆիլմի թողարկումը կասեցվեց «Մելնիցա» ստուդիայի «Բարբոսկիններ» նոր նախագծի հետ կապված խնդիրների պատճառով։ Մեկուկես տարի անց թողարկումը վերսկսվեց։ 2013 թվականի մայիսին ստուդիայում ստեղծվեցին 439 մասեր[1]։ 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականը ստուդիան նկարահանեց մուլտֆիլմի շարքի 8-րդ դրվագը։ Պլանավորվում է թողարկել մինչև 1000-րդ սերիան։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնային մեղու, տարօրինակ փոքրիկ, լուսնից ընկել է երկիր։ Մարգագետինների բնակիչներին դուր էր եկել Լունտիկը՝ իր բարի վերաբերմունքի, հյուրընկալություն, ուրիշներին օգնելու ձգտման համար։ Լունտիկը դեռ չգիտի շատ պարզ բարեր և չի հասկանում՝ ոնց է կառուցված երկիրը, բայց նա կարողանում է շատ արագ սովորել։ Նրան շատ է դուր գալիս այս աշխարհը և նա ուզում է ավելի լավն ու բարին դարձնել աշխարհը։ Նա ապրում է Կապա տատիկի և Շեր պապիկի մոտ։ Լունտիկը ընդհանրապես չի կարողանում կռվել, խորամանկել, պարծենալ, ագահություն անել։ Միամիտ է, որի պատճառով հաճախ ընկնում է անհարմար իրադրությունների մեջ, բայց ընկերների օգնությամբ հասկանում է իր սխալները և պարտադիր փորձում է այնպես անել, որպեսզի ոչ մեկին չնեղացնի և չարիք չգործի։ Լունտիկը շատ քաղաքավարի է, միշտ լսում է շրջապատի կարծիքը և չի ծուլանում մտածել լսածի մասին։ Հավանում է Էլինա թիթեռնիկին։ Առաջին մասում պարզ է լինում, որ Լունտիկը դուրս է եկել ձվից։ Ինքը Լունտիկը պատված է մանուշակագույն բրդով։ Ունի երկու ձեռք և երկու ոտք։ Ականջները երկակի են։ Հետևից երևում է փոքրիկ պոչը։ Լունտիկը կարողանում է շնչել ջրի տակ, դրա համար էլ հաճախ է այցելում է ջրի տակ ապրող կենդանիներին։ Նա ունի սիրելի խաղալիք Լունյա անունով։ Նա երևում է երկու մասում։ Լունտիկը երևում է բոլոր մասերում՝ բացի 5 մասից։

Հնչյունավորող՝ Եկատերինա Գորոխովսկայա։

Կուզյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ մորեխ, Լունտիկի լավագույն ընկերն է։ Կուզյան հաճախ որոշումներ է կայացնում, որի պատճառով անհաջող դեպքեր են լինում նրա հետ։ Սիրում է նոր խաղեր և արկածներ։ Հաճախ նա շատ պարծենկոտ է և խելքին զոռ է տալիս։ Հաճախ վատ բաներ է անում և միանգամից չի խոստովանում, այլ լռում է, հավատացնում է, որ դա կապված չէ այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ։ Լինում են այնպիսի դեպքեր, որոնց ժամանակ իրեն խելոք չի պահում, նմանվում է Վուպսենին և Պուպսենին։ Օրինակ «Սլաստյոնա» մասում այնքան կոնֆետ էր կերել, որ նրա ատամը ցավում էր։ Կուզյան շատ հետաքրքրասեր է և իր գիտելիքներով կիսվում է Լունտիկի հետ։ Նա առաջինը հայտնվել է «Երազի» երկու մասերում։ Նա ունի եղբայր, որի անունը Պուզյա է («Օզորինիկի»), նրանք շատ նման են իրար, ինչպես երկու կաթիլ ջրի, տատիկ Մուզյա և Սյուզյա («Տատիկներ» 464-րդ մասում)։

Հնչյունավորորող՝ Ելենա Շուլման։

Միլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունտիկի ընկերուհին է։ Քնքուշ, հարգալից, բարի, բայց շատ հաճախ կամակոր։ Գիտի բազմաթիվ հետաքրքիր խաղեր, ունի նկարչական հմտությունների, շատ սիրում է պատրաստել ամրոցներ և ավազից գնդիկներ, խաղալ «բժիշկ»։ Հաճախ բոլորին սովորեցնում է՝ օգտագործելով կանոնների վերաբերյալ տարբեր գիտելիքները։ Հատկապես բարությամբ է վերաբերվում Մեղվիկին։ Հայտնվում է 12 մասերում։

Հնչյունավորող՝ Յուլիա Ռուդինա։

Մեղվիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագաշարժ, փոքրիկ, խելացի, խելամիտ, անընդհատ զբաղված է Լունտիկով։ Հաճախում է մեղուների դպրոց։ Նա լավագույն աշակերտն է դասարանում։ Պատասխանատու, ընկերոջը չի թողնի վատ դրության մեջ։ Սովորաբար բարի է Միլայի հանդեպ և սիրում է նրան։ Հարգանքով է վերաբերվում մեծերին։ Առաջ նա վախենում էր մթից, բայց 216-րդ մասում՝ «Վախ մթից», Լունտիկը և Կուզյան օգնեցին նրան, և այդ օրվանից նա էլ չի վախենում։ Առաջին անգամ նա հայտնվում է 3-րդ սերիայում՝ «Տնակ»։

Հնչյունավորող՝ Եկատերինա Գորոխովսկայա, 1-ին եթերաշրջանի 3-63-րդ մասերում՝ Սվետլանա Պիսմինչենկո։

Վուպսեն և Պուպսեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անբաժան եղբայր-թրթուրներ։ Վուպսենի հագուստի վրա նկարված է մոշ, և նա գլխին կրում է բանդանա, իսկ Պուպսենը՝ բալ և հետևի վրա դրած գլխարկ։ Տարիքով, հավանաբար, դեռահաս են։ Լունտիկին և նրա ընկերներին անվանում են «փոքրիկներ»։ Բոլոր երեխաններից նրանք ամենաուժեղն են։ Վուպսենը մեծ է Պուպսենից։ Անդաստիարակ, կեղտոտող, անընդհատ դրա պատճառով անախորժությունների մեջ են ընկնում։ Սիրում են ծաղրել թիթեռներին։ Բայց, միևնույն ժամանակ, նրանք ճարպիկ են, նրանց օտար չեն երեխայական ձգտումներին և ուրախություններին, իրենց տեսակի մեջ տաղանդավոր են՝ կարողանում են լավ պարել, պատրաստում են իկեբանա։ Սիրում են խոտ ծամել և հատապտուղներ ուտել։ Նրանք ունեն եղբայրներ՝ Տյապսեն և Լյապսեն (466 մասում՝ «Նրանք իրական են»)։ Առաջին անգամ հայտնվում են «Քուն»-ի 2 մասերում։ Վուպսենը ունի գաղտնի զբաղմունք՝ պարեր ֆլամենկոյի ոճով, դրա մասին նա ոչ ոքի չի պատմել։

Հնչյունավորող՝ Օլեգ Կուլիկչով։

Կապա տատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի մեղու։ Լունտիկի խորթ տատիկն է։ Սիրում է պատրաստել և հյուրասիրել, թխում է համեղ թխվածքներ, մուրաբա է փակում, շատ հյուրասեր է և առատաձեռն։ Հեշտությամբ կարողնում է գլուխ հանել տնային գործերից։ Անսահման բարի, իմաստուն և հոգատար է, երբեմն խստություն է ցուցաբերում, բայց միշտ շատ հանդուրժում է երեխաների քմահաճույքները և հնարքները։ Ունի մի քանի քույրիկ, որոնք ապրում են հեռվում և չեն ցուցադրվում մուլտֆիլմում (բայց հաճախ գնում է նրանց հյուր)։ Առաջին անգամ հայտնվում է 6-րդ՝ «Թոռնիկ» մասում։

Հնչյունավորող՝ Ելենա Շուլման

Գեներալ Շեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաժան մեղու, որը թոշակի է գնացել գեներալի աստիճանով։ Նրա համազգեստը համապատասխանում է 12-րդ դարի համազգեստին։ Լունտիկի խորթ պապիկն է։ Կապա տատիկի ամուսինն է, որը նրան անվանում է Շերշուլյա։ Իսկ նա նրան անվանում է Կապոչկա։ Հետևում է անտառի կարգապահությանը աստղադիտակի միջոցով։ Բարի, երախտապարտ և համարձակ պապիկ է, բայց երբեմն ծիծաղելի է ու անփույթ, նա մի քիչ վախկոտ է։ Շատ է սիրում ուտել։ Առաջին մասերում Շերը անօգնական էր տնային տնտեսությունը վարելիս, բայց ավելի ուշ մասերում աշխատասեր վարպետ է դառնում։ Առաջին սերայում նա ասում է, որ ինքը ձիաբոռ է։ Կապա տատիկի նման նա հայտնվել է 6-րդ՝ «Թոռնիկ» մասում։

Հնչյունավորող՝ Անատոլի Պետրով։

Շնյուկ սարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սիրում է արվեստը՝ նկարչություն, երգ, պոեզիա, քանդակագործություն։ Մուլտի-գործիքավորող է։ Անհրաժեշտության դեպքում նա միշտ գալիս է օգնության և օգտակար խորհուրդներ տալիս։ Շնյուկն ունի տատիկ, որին պարբերաբար նամակներ գրում է։ Նա սիրում է խաղաղություն և դրա համար էլ նրա դռան վրա գրված է. «Այստեղ ոչ ոք չկա»։ Առաջին անգամ հայտնվել է 3-րդ՝ «Տնակ» մասում (մասամբ), 7-րդ՝ «Բարի գործ» մասում (պաշտոնապես)։

Հնչյունավորող՝ Անատոլի Պետրով։

Կորնեյ Կորնեևիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձրևային թռթուռ, տեղացի հանքափոր, գյուտարար և ինչ-որ չափով բժիշկ։ Բոլոր արհեստների մեծ գիտակ։ Կարող է լուծել ցանկացած վեճ։ Մրցումներում նա միշտ դատավոր է լինում։ Ապրում է գետնի տակ, որը շատ թունելներ ունի։ Գիտի բազմաթիվ գիտական փորձեր (արևի խավարում, որտեղից է հայտնվում ցողը) և միշտ պատմում է դրանց մասին Լունտիկին և մնացած երեխաններին։ Նա դնում է պենսնե ակնոց և շինարարական սաղավարտ։ Առաջին անգամ հայտնվում է 4-րդ մասում՝ «Ինչպես ընկերանալ»։

Հնչյունավորում է Անատոլի Պետրովը, Միխայիլ Չերնյակը (117 մաս՝ «Հնդկացիներ»), իսկ 139 մասի («Զամբյուղ») և 141-ից մինչև 145-րդ մասերի ենթագրերում Անատոլի Պետրովը պատահմամբ ձայնագրված է ինչպես «Անդրեյ Պետրով»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оксана Нараленкова (2014 թ․ հունիսի 5). «На новом телеканале "Мульт" показывают только отечетвенные мультфильмы». Российская газета. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.