Լուկա Բիստրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուկա Բիստրով
Ծնվել էհոկտեմբերի 11, 1887(1887-10-11)
ԾննդավայրՊոպովկա (Կաշարսկի շրջան), Կաշարսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Վախճանվել էօգոստոսի 23, 1916(1916-08-23) (28 տարեկանում)
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն

Լուկա Վոնիֆատևիչ Բիստրով (ռուս.՝ Лука Вонифатьевич Быстров, հոկտեմբերի 11, 1887(1887-10-11), Պոպովկա (Կաշարսկի շրջան), Կաշարսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան - օգոստոսի 23, 1916(1916-08-23)), ռուս հոգևոր գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Բիստրովը ծնվել է 1887 թվականի հոկտեմբերի 11-ին Վոյսկա Դոնսկի մարզի Պոպովկա գյուղում: Նրա պապը գյուղի հոգևորականն էր, նա թոռանը գրագիտություն էր սովորեցնում աստվածաբանական գրքերով, և Լուկան յոթ տարեկանից եկեղեցու ծխական դասի համար կարդում էր այդ գրքերը: Շուտով նրա հայրն էլ է դառնում հոգևոր ծառայող և ընտանիքով տեղափոխվում են Վոյսկա Դոնսկի մարզի հեռավոր շրջաններից մեկը: Այստեղ Լուկան թվաբանություն և գրաճանաչություն է սովորում կազակ սպայի մոտ: Ունենալով երգեցողության ընդունակություններ՝ Լուկան 15 տարեկանից ելույթ էր ունենում եկեղեցական երգչախմբում ավագ երգչի հետ: Երկու տարի հետո Լուկա Վոնիֆատևիչը հիմնավորվում է Վոյսկա Դոնսկի օկրուգի Նիժնեչիրսկի ստանիցայում: Այստեղ նա զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ և պատրաստվում էր ուսուցչի կոչման համար քննությունների: 1908 թվականին հանձնում է քննությունները և սկսում աշխատել ժողովրդական ուսուցիչ: Սոցիալական արատների ցասկոտ բացահայտումների համար նա ընկնում է Կոնստանտինովյան բանտ: Բանտից ազատվելուց հետո նա թողնում է ուսուցչությունը և զբաղվում ինքնակրթությամբ, սովորելով Նովոչերկասսկում երկամյա դասընթացներում, ստանում է հասունության ատեստատ և Դոնում իրականացնում հոգևոր-լուսավորչական և գրականագիտական գործունեություն: Լուկա Վոնիֆատևիչը զոհվել է ռազմաճակատում 1916 թվականի օգոստոսի 23-ին:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Վոնիֆատևիչը հրատարակվել սկսել է 1908 թվականից: Իր ստեղծագործությունների սյուժեն նա վերցնում էր Նիժնեչիրսկի ստանիցայի աշխույժ կյանքից: Իր պատմվածքներում և ուրվագծերում նա նկարագրում էր կազակական կենցաղի կոլորիտը: Նրա ստեղծագործությունները տպագրում էին «Եկեղեցի», «Եկեղեցական երգեցողություն» և այլ ռուսական ամսագրերում ու թերթերում:

«Դառը ճակատագիր», «Հարբեցողության համար պայքարում», «Քարոզչական կեղծիք», «Տիրակալ», «Ինքնախաբեություն», «Երգչախմբային երգեցողություն», «Կարգադրիչներին և երգիչներին», «Հին անտառի վիպակը» հոդվածներում նա բարձրացնում էր իր ժամանակի կյանքի հոգևոր և մշակութային հարցերը: Հնածեսական տպագրության ստեղծումով նա սկսեց հրատարակվել «Հնածեսական միտք» ծանրաբարո հրատարակչությունում:

Բիստրովի հանրաճանաչ ուրվագծերից են «Նահանջողականության հոգեբանությունը», «Վոլտերը ուխտադրժության մասին», «Երգեցողության գրքերի հարցերի մասին»: Բիստրովը հրատարակել է դասագրքեր հնադավանական դպրոցների համար: Բիստրովի գրքերն ու ստեղծագործությունները հրատարակվում էին մինչհեղափոխական Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Կիևում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]