Լուկաս Ռոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Ռոսսի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Voltron[1]
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 2, 1985(1985-06-02) (38 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Ակումբ՝Argentina men's national field hockey team?
1,88 մետր
Քաշ՝88 կիլոգրամ

Լուկաս Ռաֆայել Ռոսսի (իսպ.՝ Lucas Rafael Rossi. հունիսի 2, 1985(1985-06-02), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի մականորդ, ով բելգիական Beerschot ակումբում և Արգենտինայի ազգային հավաքականում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ 2006-ից մինչև 2021 թվականը Արգենտինայի հավաքականում նա ընդհանուր առմամբ անց է կացրել 247 հանդիպում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսին ակումբային իր կարիերան սկսել է Արգենտինայի Banco Provincia- ում[3] 2005–06 մրցաշրջանում հանդես է եկել գերմանական բունդեսլիգայի «Հարվեստեհուդեում»[4] Հաջորդ մրցաշրջանը Արգենտինայում անցկացնելուց հետո վերադարձել է Եվրոպա, 2007–08 մրցաշրջանի համար պայմանագիր կնքել բելգիական Օրեի հետ։ 2010 թվականին տեղափոխվել է Léopold[5], որտեղ մեկ մրցաշրջան անցկացնեկուց հետո վերադարձել է Արգենտինա՝ ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին[6]։ Օլիմպիադայից հետո վերադարձել է Լեոպոլդ[7]։ 2015 թվականից խաղացել է Royal Beerschot- ում։ 2021 թվականի մարտին տեղափոխվել է Բրաքսգատա[8], որտեղ երկու մրցաշրջան անցկացնելով՝ վերադարձել է Բերշոտ[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից բացի՝ Ռոսսին [10] Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ արգենտինացիները ոսկե մեդալ են նվաճել։ Հավաքականի իր թիմակիցների հետ նա բրոնզե մեդալի է արժանացել 2014 թվականի տղամարդկանց խոտի հոկեյի աշխարհի գավաթի խաղարկությունում և երկու ոսկե մեդալի՝ համաամերիկյան խաղերում։ 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո նա հայտարարել է, որ վերջ տալիս միջազգային խաղերին մասնակցելուն՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու նպատակով[11]։ Այդուհանդերձ՝ 2019 թվականի հոկտեմբերին վերադարձել է ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է մրցումային շրջագայությանը Եվրոպայում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. «Perfil del jugador Lucas Rossi». cahockey.org.ar (իսպաներեն). Confederación Argentina de Hockey. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  3. «Perfil del jugador Lucas Rossi». cahockey.org.ar (իսպաներեն). Confederación Argentina de Hockey. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին."Perfil del jugador Lucas Rossi". cahockey.org.ar (in Spanish). Confederación Argentina de Hockey. Retrieved 20 March 2020.
  4. «Lucas Rossi». hockey.de (գերմաներեն). German Hockey Federation. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  5. «Lucas Rossi a Finalement Choisi Le Léopold» (ֆրանսերեն). 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  6. «Le Léopold Visera Le Dernier Carré» (ֆրանսերեն). 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  7. «Lucas Rossi De Retour Au Léopold Dès La Saison Prochaine» (ֆրանսերեն). 2012 թ․ ապրիլի 12. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  8. «Transfert : Lucas Rossi au Braxgata» (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  9. «Transfert : Rossi au Beerschot». okey.lalibre.be (ֆրանսերեն). 2023 թ․ հունիսի 30. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Lucas Rossi». London 2012. The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «Los Leones sufrieron la baja de Lucas Rossi». eltribuno.com (Spanish). El Tribuno. 2019 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Los Leones Convocados Para La Gira Europea». www.cahockey.org.ar (Spanish). Confederación Argentina de Hockey. 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուկաս Ռոսսի – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  • Eintrag bei tms.fih.ch, abgerufen am 10. April 2021