Լուդիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուդիտը

Լուդիտներ (անգլ.՝ Luddites), Մեծ Բրիտանիայում մեքենաների ներդրման և կապիտալիստական շահագործման դեմ բանվորների առաջին տարերային ելույթների (18-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ) մասնակիցների ընդունված անվանումը գրականության մեջ։ Լուդիտներ անունը, հավանաբար, ծագել է առասպելական ենթավարպետ Նեդ Լուդի անունից, որն առաջինն է ջարդել իր դազգահը։ Լուդիտների շարժման պատճառը արղյունաբերական հեղաշրջման ընթացքում արհեստավորների ու մանուֆակտուրաների բանվորների քայքայումն էր դա կազմավորվող արդյունաբերական պրոլետարիատի պայքարի մի առանձնահատուկ ձև էր՝ ուղղված աշխատանքի անտանելի պայմանների, չնչին աշխատավարձի, գործազրկության դեմ, որ նրանց պատկերացմամբ կապված էր մեքենաների ներդրման հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 675