Լուբոկային գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուբոկային գրականություն (ռուս.՝ лубочная литература), մասսայական էժանագին տպագիր հրատարակություններ, որոնք ի հայտ եկան 18-րդ դարի մինչհեղափոխական Ռուսաստանում անճաշակ ու անարվեստ նկարներից հետո, որոնք սկզբում նկարում էին լորենու ենթակեղևի վրա (ռուս.՝ лубочные картинки, բառացի՝ «լորետախտակից արտատպված նկար»)։ Պետք չէ շփոթել աշխատանքների հետ, որոնք հատուկ կազմված կամ հրատարակված էին ժողովրդի ընթերցանության համար լուսավորության նպատակով (հանրամատչելի-ժողովրդական գրականություն)։

Լուբոկային գրականությանը հատուկ էին հեքիաթների և բիլինաների, ասպետական վեպերի, պատմական ասքերի, սրբերի վարքերի, վարքագրությունների, անեկդոտների, գուշակությունների, երազահանների ձևափոխությունները և աղավաղումները։ Դրանք անանուն էին։ Դադարեց գոյություն ունենալուց 1918 թվականից[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 74.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Издания Thoms (Լոնդոն, 1828)։
  • Nodier, «Nouvelle bibliothèque bleue» (Փարիզ, 1842)։
  • Nisard, «Histoire des livres populaires ou de la littérature du colportage, depuis le XV siècle» (Փարիզ, 1854)։
  • Маракуев. «Что читал и читает русский народ» (Մոսկվա, 1886)։
  • Пругавин, «Запросы народа и обязанности интеллигенции в области просвещения» (2 հրատ., Սանկտ Պետերբուրգ, 1895)։
  • И. Ивин, «О народно-лубочной литературе» («Русское Обозрение», 1893, № 9 և 10)։
  • В. Яковенко, «С книгами по ярмаркам» («Вестник Европы», 1894 թ., № 9)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]