Երազահան
Երազահան,
- Երազագետ, երազի նշանակությունը մեկնող։
- Երազների մեկնության գիրք, որի մեջ այբբենական կարգով տրված են առարկաներն իրենց համապատասխան բացատրություններով։ Այս առումով գործածվում են նաև երազացույց և երազագիրք հասկացությունները։ Երազահանների վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել վաղ շրջաններից (Հին կտակարան, Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»)։ Երազահանի երազացույցերի բեկորներ պահպանվել են բաբելական սեպագրերում։ Հայկական մատենագրության մեջ (գրչագիր և տպագիր) երազահաններ հանդիպում են ախտարական գրականության շարքում։ Գրչագիր երազահաններից հայտնի է «Աղէկախօս»-ը, որը 1222-թվականին Անիում արաբերենից հայերեն են թարգմանել Առաքել Անեցին, Մխիթար Կլելկանցին և Շերանը։
Երազահան ըստ ամսվա օրերի.
1-ին— Երազները ճշգրտորեն իրականանում են, կանխորոշում են բարին։
2 ին – Դատարկ, ոչինչ չնշանակող երազներ են։
3 ին – Արագ իրականացող երազներ են։
4 ին – Երազներն արագ չեն իրականանում։
5 ին – Երազները լավ նշանակություն ունեն։
6 ին –Երազներն իրականանում են, բայց ոչ շուտ։
7-ին— Երջանիկ երազներ են, բայց դրանց մասին պետք չէ բարձրաձայնել։
8-ին— Երազները տանում են դեպի ցանկությունների կատարում։
9-ին— Երազներն իրականանում են արագ և հաջողություն խոստանում։
10-ին— Երազներն արագ են իրականանում, բայց տանում են դեպի անախորժություններ։
11-ին–– Երազներն իրականանում են 11 օրվա ընթացքում և տանում են դեպի ուրախություն։
12-ին֊ - Երազներն իրականանում են արագ և բարեհաջող։
13-ին– Երազները տհաճություններ են խոստանում։
14-ին— Անհաջող երազներ։
15-ին֊ - Երազները շուտով կիրականանան բարենպաստ ելքով։
16-ին– Երազները չեն իրականանամ և ոչ մի նշանակություն չունեն։
17-ին- Երազները հաջողություն են խոստանում, իրականանում են 20 օրվա ընթացքում։
18-ին— Երազների արդյունքը շահն և նոր գնումներն են։
19-ին— Երազներն ընտանեկան անախորժություններ են խոստանում։
20-ին— Երազները կատարվում են արագ։
21-ին– Երազները արագ չեն կատարվում, բայց տանում են դեպի հարստություն։
22-ին— Երազները նախազգուշացնում են տհաճություններ։
23-ին— Երազները կատարվում են արագ։
24-ին— Ուրախ երազներ են և շուտ են կատարվում։
25-ին— Խաբեության և ստի երազներ։
26-ին- Հաճույքի և զվարճության երազներ։
27-ին— Անիմաստ, անգույն երազներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն։
28-ին— Երազները որոշ դժվարություններ են խոստանում և կատարվում են 30 օրվա ընթացքում։
29-ին— Երազները չեն կատարվում։
30-ին– Ֆանտաստիկ երազներ են։ Կատարվում են ոչ միշտ և ոչ արագ։
31-ին— Սիրային հաղթանակների և հաճույքների երազներ, որոնք կատարվում են 15 օրվա ընթացքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 533)։ ![]() |