Լորձունակերպեր
Լորձունակերպեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Myxinidae
| ||||||||||
|
Լորձունակերպեր կամ լորձունայիններ (լատ.՝ Myxinidae), ողնաշարավորների ենթատիպի բոլորաբերանավորների վերնադասին պատկանող կենդանատեսակների կարգ:
Կարգի ներկայացուցիչ առանձնյակները չունեն արդյունաբերական կամ տնտեսական որևէ կարևոր նշանակություն: Բացի այդ վարելով մակաբույծ կենսակերպ լորձունայինները լուրջ վնաս են հասնում ձկնաբուծությանը:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորձունակերպերի կարգի ներկայացուցիչները տարածված են Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Խաղաղ օվկիանոսի բարեխառն և մերձարևադարձային ջրերում:
Բնակվում են օվկիանոսի մակարդակից մինչև 100-500 մետր խորություններում: Չնայած այս հանգամանքի՝ լորձունակերպերը ապրում են նաև մինչև 1000 մետր խորություններում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորձունակերպերը միջին չափի բոլորաբերանավորներ են: Ունեն 45-70 սմ երկարություն և նման են խոշոր որդերի: Մարմնի առջևի հատվածում ունեն 1-ից մինչև 15 խռիկային անցքեր:
Մարմնի ստորին երկու կողմերի երկարությամբ, մեկական շարքով դասավորված են ենթամաշկային լորձանքներ, որոնք բավականին լավ զարգացած և կատարելագործված են: Բերանն ու քթի միակ անցքը շրջապատված է 6-8 հաստ բեղիկններով:
Արյունատար համակարգը փակ է: Սիրտը քառախորշ է: Հիմնական սիրտը խռիկային է, սակայն լորձունակերպերն ունեն ևս երեք լրացուցիչ սրտախոռոչ: Սնվում են ձկներով[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 40 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|