Լորին Նուսբաում
Լորին Նուսբաում գերմ.՝ Laureen Nussbaum | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1927 (97 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փորթլենդի պետական համալսարան |
Laureen Nussbaum Վիքիպահեստում |
Լորին Նուսբաում (օգոստոսի 3, 1927, Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, եբրայերեն՝ לורין נוסבאום)[1], Գերմանիայում ծնված ամերիկացի գիտնական, գրող։ Հայտնի է որպես Հոլոքոստից փրկված և աշխարհահռչակ օրագրի հեղինակ Աննա Ֆրանկի ընկեր։
Նուսբաումը Պորտլենդի համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» բաժնի պրոֆեսոր էր։ Թոշակի անցնելուց հետո Նուսբաումը դասախոսություններ է կարդում Հոլոքոստի, Աննա Ֆրանկի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր ապրումների մասին[2][3][4]։ Պորտլենդի համալսարանում նա դարձել էր Օտար լեզուների ֆակուլտետի «Գերմաներեն» ամբիոնի վարիչ[5]։ Նուսբաումի հրատարակությունները 20-րդ դարի գերմանական գրականության և գերմանացի փախստականների կողմից հոլանդերեն թարգմանած գրականության վերաբերյալ հաճախ հիշատակվում է ակադեմիական շրջանակներում։
Աննա Ֆրանկի հետ ընկերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուսբաումը ծնվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, օրիորդական անունը Հանելորե Քլայն է։ Քանի որ Գերմանիայում հրեաների դեմ ատելությունը և թշնամանքը օրեցօր ավելի էր սաստկանում, 1936 թվականին վերջինիս ընտանիքը որոշում է տեղափոխվել Ամստերդամ։ Այնտեղ Նուսաբումը հանդիպել է Աննա Ֆրանկին[6]։ Նուսբաումների և Ֆրանկների ընտանիքները մոտ էին Ֆրանկֆուրտում, սակայն ինքը՝ Լորին, այդ ժամանակ դեռ չէր ճանաչում Ֆրանկների երեխաներին։ Շուտով նա ընկերանում է Աննա Ֆրանկի ավագ քրոջ՝ Մարգո Ֆրանկի հետ։ Թեև Աննա Ֆրանկի հետ այդ ժամանակ Նուսբաումը այդքան էլ մոտ չէր, սակայն Աննային նա հիշում էր որպես «կենսախինդ և սրամիտ» աղջնակի[7]։ Նա նաև Աննային նկարագրել է որպես «աղմկոտ շատախոս», «թզուկ»[8]։
Աննայի և իր ընտանիքի մեծ մասի սպանության մասին իմանալուց հետո Նուսբաումը շարունակել է շփումը Օտտո Ֆրանկի հետ, ով Աննայի հայրն ու Ֆրանկների ընտանիքի միակ փրկված մարդն էր։ Օտտոն Նուսբաումի և Ռուդիի հարսանիքի ժամանակ փեսավերն էր[6]։
Նուսբաումը գրել է, որ Աննա Ֆրանկը վերաշարադրել է իր հայտնի օրագրի գրառումների մեծ մասը՝ դրա հիման վրա նպատակ ունենալով հրատարակել նամակային վեպ[9]։ Թեև Օտտոն իրոք շնորհավորանքի արժանի էր Հոլոքոստի մասին առաջին փաստաթուղթը հրատարակելու համար, այնուամենայիվ Նուսբաումը քննադատել է նրան՝ Աննայի օրագրի երկու տարբերակները միավորելու և առանց բացատրության այն հրատարակելու համար[10]։
Հիշելով Աննային, Նուսբաումը 1995 թվականին հայտարարել էր. «Հիշողությունը հեշտությամբ մոլորեցնում է քեզ, և իմ հիշողությունն անխուսափելիորեն գունավորվում է նրանով, որ նա այդքան հայտնի է դարձել։ Ես նրան միշտ աշխույժ և բուռն եմ համարել, բայց ես երբեք չէի կարող մտածել, որ նա կդառնա այս խորհրդանիշը։ Վախենում եմ, որ Աննայի խորհրդանիշը որոշ մարդկանց համար դարձել է եկամտի աղբյուր, և Աննան որպես անհատականություն անըմբռնելի է մնացել։ Նա հանդես է գալիս որպես խորհրդանշական կերպար, որի վրա աշխարհը կարող է կուտակել և՛ իր մեղքը, և՛ իր ողորմությունը»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OSU HOLOCAUST MEMORIAL WEEK 2014» (PDF). Oregon State University. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Lecture: Laureen Nussbaum, "The Legacy of Anne Frank"». Portland State University. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Hall, Bennett (2014 թ․ ապրիլի 24). «Holocaust survivor to share memories of Anne Frank». Corvallis Gazette-Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Upper School assembly with Holocaust survivors Laureen and Rudi Nussbaum». Catlin Gabel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ GDR Review, Volume 34. Verlag Zeit im Bild. 1989. էջ 11.
- ↑ 6,0 6,1 «Holocaust survivors speak at Nestucca». 2011 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Powers, Lenita (2006 թ․ փետրվարի 16). «Friend of Anne Frank tells her own story». archive.rgj.com. Gannet Կաղապար:Hyphen RGJ.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Laureen Nussbaum Video | Interviews». OV Guide. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «There are different versions of Anne Frank's diary». Annefrank.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Lee, Carol Ann. «The Hidden Life of Otto Frank». Harper Collins. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Lambert, Angela (1995 թ․ մայիսի 5). «Anne Frank: after the diary stopped». The Independent. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.