Լորինա Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորինա Շահումյան
Ծնվել էհունվարի 18, 1935(1935-01-18) (84 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ և երկրաբան

Լորինա Վահրամի Շահումյան (հունվարի 18, 1935(1935-01-18), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-երկրաբան: Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1984 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորինա Շահումյանը ծնվել է 1935 թվականին Մոսկվայում: 1953 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 122 միջնակարգ դպրոցը, 1958 թվականին` Մոսկվայի պետական համալսարանը, 1965-1968 թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում[1]: 1968 թվականից աշխատում է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում: 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Տալնախի հանքավայրի ժայռային զանգվածների ճարտարագիտական և երկրաբանական ուսումնասիրություն» թեմայով: 1978-1987 թթ. եղել է ավագ դասախոս, 1987 թվականից՝ դոցենտ: 1984 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Ժայռային զանգվածների ֆիզիկական և մեխանիկական հատկությունների բնույթը» թեմայով:

Աշխատանքները վերաբերում են լեռնային զանգվածների և մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի ճարտարագիտական երկրաբանության հարցերին[2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Инженерно-геологическое исследование массивов скальных горных пород Талнахского месторождения: Дисс. канд. геол.-мин. наук. 1969.
  • Природа физико-механических свойств массивов скальных грунтов: Дисс. докт. геол.-мин. наук. 1984.
  • Природа физико-механических свойств массивов горных пород / Л. В. Шаумян; МГУ им. М. В. Ломоносова, Геол. фак. М., 1988.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  2. «Шаумян, Лорина Ваграмовна - это... Что такое Шаумян, Лорина Ваграмовна?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2018-05-20 
  3. «Шаумян Лорина Ваграмовна - Биография»։ www.biografija.ru։ Վերցված է 2018-05-20