Լորինա Դիմովա
Լորինա Դիմովա Лорина Дымова | |
---|---|
Ծննդյան անուն | Лорина Евгеньевна Никольская |
Ծնվել է | 1939, մայիսի 21 |
Ծննդավայր | Սվերդլովսկ |
Մասնագիտություն | արձակագիր, թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Իսրայել |
Ժանրեր | բանաստեղծություն, հեքիաթ |
Պարգևներ | |
Կայք | lorinadimova.yolasite.com |
Լորինա Դիմովա (ռուս.՝ Лорина Дымова, իսկական անունը՝ Лорина Евгеньевна Никольская, մայիսի 21, 1939, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի (բուլղարերենից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվայի արվարձաններից մեկը, որտեղ ավարտել է դպրոցը։ Սովորել է Մոսկվայի գունավոր մետաղների ինստիտուտում։ 1962 թվականից ապրել է Մոսկվայում, հինգ տարի աշխատել է ինժեներ։ Սկսում է տպագրվել մամուլում։
Սովորում է բուլղարերեն և սկսում է թարգմանել բուլղարական պոեզիա, որի համար արժանացել է Բուլղարիայի բարձր պարգևների։
Սեփական բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակչությունում սպասում է տասնմեկ տարի և տպագրվում է 1982 թվականին, իսկ երկրորդ ժողովածուն տպագրվում է 1989 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է դառնում որպես թարգմանիչ (1982)։
1992 թվականին տեղափոխվում է Երուսաղեմ, որտեղ ապրում է մինչ օրս[1]։
Լորինա Դիմովան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարող ես և ապրել, ապրել...»: «Գարուն», 1967, № 3, էջ 53։ Թարգմ.՝ Լևոն Միրիջանյան։