Լոնդոնի գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լոնդոնի գյուղատնտեսությունը բավականին փոքր ձեռնարկատիրություն է։ Համարյա Մեծ Լոնդոնի 8.6% է օգտագործվում առևտրական ֆերմաների համար, որոնցից յուրաքանչյուրն էլ Մեծ Լոնդոնին սահամանամերձ են։ Համարյա մի քանի քաղաք-ֆերմաներ կան, որ մոտ են քաղաքին, և մոտ 30000 «allotments» (հողամասեր)[1]։ Մեծ Լոնդոնի տարածքում 135.66 քառ. կմ (135,660,000 մ2) ֆերմային տարածք կա։ Լոնդոնի տարածքում գտնվող գրեթե բոլոր գյուղատնտեսական հողերը հիմք են հանդիսանում աճող մշակույթի համար [2]։

Ֆերմայությունը Լոնդոնում գերակշռում է 5 բորոներում՝ Բրոմլեյ (35% ֆերմաներ են), Հեյվըրինգ (մոտավորապես 44%), Հիլինգթոն (մոտավորապես 23%), Էնֆիելդ (մոտավորապես 22%) և Բարնեթը (մոտավորապես 17%)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդվորմի մացառները՝ ընդհանուր տարածքի մի մասը
Կաթնամթերքի վայր Քոլլեջ ֆերմայում, Բարնեթ
Պտղատու ծառերի դաշտ, Ֆելթամհիլ
Գարու դաշտի հնձում

Շատ տարածքներ, որոնք հիմա ձևավորում են Մեծ Լոնդոնը, նախկինում եղել են գյուղական, գյուղատնտեսական ծայրամասեր, որոնք հիմա էլ կրում են անուններ, որոնք հիշեցնում են այդ անցյալը՝ «Ընդհանուր Յելլինգը», «Լինկոլնի պանդոկի դաշտավայրը», «Շեֆերդի տումբը» և «Վումվորդի մացառները»։ Օրինակ՝

1938թ Մեծ Լոնդոնը առաջին շրջանը եղավ Մեծ Բրիտանիայում, որ օգտագործեց Կանաչ գոտու քաղաքականությունը և ներկայացրեց Մետրոպոլիտեն Կանաչ գոտին՝ կարագավորելու քաղաքային ցրված վիճակը [4]։ 2005թ հաշվեհամարը, որ իրականացվում էր «ADAS»-ի կողմից, պարզեց, որ 423 ընկերություն գտնվում է Լոնդոնի Մետրոպոլիտեն Կանաչ գոտու տարածքում, ընդհանուր Մեծ Բրիտանիայի 0.25%-ը:Ընդհանուր տարածքը 13.608 հեկտար էր կազմել, որի կեսը վարձակալված էր։ Միայն 10%-ից քիչ կազմող ֆերմային տարածքները օգտագործվում էին բնական նյութերի մշակման վրա, և գյուղատնտեսության ներդրումը ընդհանուր տնտեսության մեջ, չհաշված դիվեսիֆիկացված գործողությունները, կազմել է £8մլն քիչ։ Այնուամենայնիվ, Լոնդոնի գյուղատնտեսական արդյունաբերությունը ցույց տվեց, որ շատ ավելի կախված էր դիվերսիֆիկացիային վերաբերող գործողություններից, ընդ որում նրան վերագրվող ֆերմերային եկամտի ընդամենը մեկ երրորդի սահմաններում գերազանցում է ազգային միջին ցուցանիշը։ Հաշվետվությունը ցույց է տալիս, որ մինչդեռ ֆերմաների գործունեությունը այդքան էլ կարևոր մասնիկ չէ Լոնդոնի տնտեսության մեջ, այնուամենայնիվ այն կարևոր դեր է խաղացել[5]։

Հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆերմայագործությունը հիմնականում կենտրոնացած է եղել Լոնդոնի հյուսիս-արևելքում, բայց պարունակում էր վարելագործության պատկեր (շրջապատող արևելյան և հարավարևելյան շրջանները այն վայրերն էին, որտեղ հացահատիկի տնտեսությունը տարածված էր)[6]։ Զեկույցում ասվում է, որ վերջին տարիներին անասնապահությունը նվազել է `ենթակառուցվածքների պակասի պատճառով (անբավարար մուտքը դեպի շուկաներ) և խնդիրներ էր կապված քաղաքի եզրին գտնվելու հետ (շների նման)։ Զեկույցում նշվում է, որ բաժնետոմսերի ցածր մակարդակը կապված է արոտավայրերում գտնվող ձիերի օգտագործման հետ, ինչն էլ կապված է դիվերսիֆիկացման գործողությունների հետ[7], հետազոտությունները ցույց են տվել, որ Լոնդոնի դիվերսիֆիկացման գործունեության 37% -ը կապված է եղել ձիերի հետ։ Այգեգործական գործողությունները սահամափակված են Լոնդոնի արևելքում և Թեմզա գետի հարավում[5]։

Այս հետազոտությունը, որ արվել է 2004-ին «Ֆերմերների ձայն»- ի կողմից, ցույց տվեց, որ գյուղացիների մեծամասնությունը (47% և 35%) կարծում էր, որ պլանավորված սահմանափակումները, որոնք առավել լայն և խստորեն կիրառվում են կանաչ գոտում, ամենամեծ խոչընդոտն էին դիվերսիֆիկացման համար։ Մյուս խոչընդոտը կապիտալի սղությունն էր, և երկու հարցումներն էլ ցույց տվեցին, որ ԵՄ-ի «Գյուղատնտեսության ընդհանուր քաղաքականությունը» ընդունում է այն դիվերսիֆիկացման համար որպես ամենաչնչին խոչընդոտ։ Լոնդոնի կանաչ գոտու գյուղատնտեսության եկամտաբերությունը աճել էր։ 1999թ Լոնդոնի ֆերմաների միայն 4%-ը հայտնեց ավելացած եկամտի կամ պահպանված մակարդակի մասին, մինչդեռ 27%-ը հաստատեց 2008թ։ Քառասունհիգ տոկոսը դողում էր իրենց բիզնեսի գոյատևման համար 1999ականներին, 23%-ը զգաց դա 2008թ[5]։

2008թ զարգացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Լոնդոնի ֆերամայագործության զարգացման տեմպը արագացնելուն որպես աջակցություն՝ հանձնաժաողովը 2008թ հուլիսի 1-ին կոչվեց «Աճող սնունդ Լոնդոնի համար»։ «Լոդոնի այգիներ» և «Լոնդոնի այգիներ ու Կանաչ տարածքի ֆոռում» -ի կողմից կազմակերպված՝ որպես Լոնդոնի «Ճարտարապետության տոնակատարության» փառատոնի մի մաս, «սահամանային ֆերմաներին» (քաղաքային մասերի ծայրամասերում գտնվող ֆերմաներ) խրախուսելու համար լուծումներ տրվեցին՝ գնահատելով նրանց կարիքները հենց քաղաքային վայրերում։ Հանձնաժողովի համար խթան հանդիսացավ նավթի բարձրացող գինը, և սննդի մատակարարման կարիքը, որ պետք է ապահովվի քաղաքային շրջաններին մոտ լինելը և ապրանքների գների ցածր լինելը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tara Garnett։ «Urban Agriculture in London»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-08-ին. 
  2. James Petts (January 2001)։ «Urban Agriculture in London»։ WHO. 
  3. Easton Mark (նոյեմբերի 9, 2017)։ «How much of your area is built on?»։ Bbc.co.uk։ Վերցված է մարտի 18, 2019 
  4. «Q&A: England's green belt»։ BBC News։ 2007-08-17։ Վերցված է 2008-09-15 
  5. 5,0 5,1 5,2 Mark Holmes։ «Farming in London’s Green Belt»։ Sustain Web, ADAS։ Վերցված է 2008-09-15 
  6. «Snapshot of farming in the UK»։ BBC News։ 2007-10-01։ Վերցված է 2008-09-15 
  7. «Farm diversification - Horses»։ DEFRA։ 2003-11-11։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին։ Վերցված է 2008-09-15 
  8. «London's conference on urban farming»։ MNN - Mother Nature Network։ Վերցված է մարտի 18, 2019