Լոձի ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոձի ռազմագործողություն
Թվական1914 թվական հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11) - նոյեմբերի 11 (24)
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԼոձ, Ռուսական կայսրություն
ԱրդյունքԳործողությունն ունեցել է անորոշ ելք
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունԳերմանական կայսրություն Գերմանական կայսրություն,
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարական կայսրություն
Հրամանատարներ
Հյուսիս-արևմտյան ռազմաճակատ՝ Ռուզսկի,
առաջին զորաջոկատ՝ Ռենենկապֆ,
երկրորդ զորաջոկատ՝ Շեյդեման,
հինգերորդ զորաջոկատ Պլևե
Արևելքի հրամանատար՝ Հինդենբուրգ,
իներորդ զորաջոկատ՝ Մակենզեն,
երկրորդ զորաջոկատ՝ Էդուարդ ֆոն Բյոմ Էրմոլ,
Կողմերի ուժեր
առաջին, երկրորդ և հինգերերոդ զորաջոկատներ
367 000 սվիններ և սուսերիկներ
1300 հրացանակիրներ
իներորդ գերմանական զորաջոկատ
երկրորդ ավստրո-հունգարական զորաջոկատ
380 000 սվիններ և սուսերիկներ
2000 հրացանակիրներ
Ռազմական կորուստներ
110 000 զոհ, վիրավոր և գերի[1]110 000 զոհ, վիրավոր և գերի[2]

Լոձի ռազմագործողություն, Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի խոշոր ճակատամարտ։

Կողմերի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացիներ՝

  • 9-րդ գերմանական բանակ։ 11-րդ, 17-րդ և 20-րդ բանակային կորպուսներ, 1-ին և 25-րդ պահեստային կորպուսներ, 1-ին և 3-րդ հեծելազորային կորպուսներ, 3-րդ գվարդիական պահեստային դիվիզիա։ 155 000 սուր և սվին, 450 գնդացիր, 960 թնդանոթ։
  • Ցաստրովի և Հոլենի կորպուսներ ՝ 58 000 սուր և սվին, 100 գնդացիր, 120 թնդանոթ։
  • «Պոզնան» կորպուս՝ 23 000 սուր և սվին, 50 գնդացիր, 95 թնդանոթ։
  • «Բրեսլավլ» կորպուս՝ 22 000 սուր և սվին, 50 գնդացիր, 170 թնդանոթ։
  • «Թորուն» կորպուս՝ 21 000 սուր և սվին, 50 գնդացիր, 95 թնդանոթ։

Ընդհանուր՝ 280 000 սուր և սվին, 700 գնդացիր, 1450 թնդանոթ։

Ավստրիացիներ՝

  • 2-րդ ավստրո-հունգարական բանակ (նոյեմբերի 18-ից)։

Ընդհանուր՝ 100 000 սուր և սվին, 600 թնդանոթ։

Ռուսներ՝

  • 1-ին բանակ։ 4 կորպուսներ՝ 1-ին բանակային, 5-րդ և 6-րդ սիբիրյան կորպուսներ, 1-ին թուրքեստանյան կորպուս, 3½ հեծելազորային դիվիզիաներ. 123 500 սուր և սվին, 200 գնդացիր, 440 թնդանոթ. հրամանատար՝ Պ. Կ. Ռենենկամպֆ։
  • 2-րդ բանակ։ 2-րդ, 4-րդ, 23-րդ բանակային կորպուսներ , 2-րդ սիբիրյան կորպուս։ 4 հեծելազորային դիվիզիաներ։ 158 500 սուր և սվին, 350 գնդացիր, 540 թնդանոթ. հրամանատար՝ Ս. Մ. Շեյդեման։
  • 5-րդ բանակ։ 1-ին, 5-րդ, 19-րդ բանակային կորպուսներ, 1 սիբիրյան կորպուս, 1½ հեծելազորային դիվիզիաներ. 85 000 սուր և սվին, 190 գնդացիր, 320 թնդանոթ։ հրամանատար՝ Պ. Ա. Պլևե։

Ընդամենը՝ մոտ 367 000 սուր և սվին, 740 գնդացիր, 1300 թնդանոթ։

Իրադրությունը ճակատամարտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախազգուշացված լինելով նոյեմբերի 14-ի առավոտյան ռուսական բանակի կողմից՝ դեպի Գերմանիայի խորքերը նախատեսված ընդհանուր հարձակման մասին և ցանկանալով Արևելյան ռազմաճակատում բեկում մտցնել ի օգուտ իրենց՝ գերմանական հրամանատարությունը՝ Գինդերբուրգը (Արևելյան ռազմաճակատի հրամանատար էր նշանակվել նոյեմբերի 1-ին) և շտաբի պետ Լյուդենդորֆը , որոշեցին իրենք նախահարձակ լինեն։ Գեներալ Ավգուստ Մակենզենի գերմանական 9-րդ բանակը Չեստեխովայի և Կալիշի շրջանից առաջ նետվեցին դեպի հյուսիս՝ Թորուն շրջան, այնպես, որ այստեղից հանկարծակի հարված հասցնեն 1-ին և 2-րդ ռուսական բանակների միջև եղած սահմանագծին, պատռեն ճակատը, դուրս գան ռուսական դիրքեր և շրջապատեն սկզբում ռուսական 2-րդ, ապա՝ 5-րդ բանակները։

Գերմանական 3-րդ հեծելազորային, «Բրեսլավլ» և «Պոզնան» կորպուսները, գեներալ Վոյրշի զորախումբը (գվարդիական պահեստային կորպուսը և 2 հետևակային դիվիզիաներ) և 2-րդ ավստրո-հունգարական բանակը պետք է կասեցնեին ռուսական զորքերի հարձակումը ռազմաճակատից և կաշկանդեին նրանց ուժերը։

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 11-ին 9-րդ գերմանական բանակի հարվածային զորախումբը անցավ հարձակման՝ Թորուն շրջանից հավածելով ռուսական 1-ին և 2-րդ բանակների սահմանագծին՝ Կուտնոյին։ Երեկոյան գերմանացիները դուրս եկան 5-րդ սիբիրյան կորպուսի դիրքեր (50-րդ և 79-րդ հետևակային դիվիզիաներ, կորպուսի հրամանատար գեներալ Սիդորին) և գիշերը կանգ առան ռուսական ռազմաճակատի դիմաց՝ Ուստրոն-Պետրոկով-Սլեսին-Գոդին գծի երկայնքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глава XV. Лодзь
  2. Big losses in Lodz battle. NYT archive

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]