Լոբու բակտերիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոբու բակտերիոզ, լոբու ամենավնասակար հիվանդությունը։ Հարուցիչները Mycobacteriaceae ընտանիքի ոչ սպորակիր բակտերիաներն են։ Լոբու բակտերիոզ տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Վարակվում են սերմնաշաքիլային և իսկական տերևները, ցողունը և հատիկները, որոնց վրա սկզբում առաջանում են մանր, ապա՝ մեծացող թափանցիկ բծեր։ Տերևների բծավոր մասերն արագորեն գորշանում են, չորանում և փշրվում, իսկ պատիճներինը՝ խորանում ու տարածվում են մինչև սերմերը։ Ցողունները վարակված տեղից կոտրվում են։ Հիվանդությունը պարբերաբար փոխանցվում է վարակված սերմերի միջոցով և բույսի վարակված, բայց չքայքայված մասերով։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանքաշրջանառություն, հիվանդադիմաց սորտերի ստեղծում, առողջ սերմերի օգտագործում, սերմերի օդաջերմություն մշակում, վարակազերծում, պարարտանյութերի օգտագործում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։