Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ
Lëtzebuerger philharmoneschen Orchester
ժանրդասական երաժշտություն
տարիներ1933-այժմ
երկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
քաղաքԼյուքսեմբուրգ
ղեկավարԷմանուել Կրիվին
 Luxembourg Philharmonic Orchestra Վիքիպահեստում

Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ (լյուքս.՝ Lëtzebuerger philharmoneschen Orchester, ֆր.՝ Orchestre philharmonique du Luxembourg, գերմ.՝ Philharmonisches Orchester Luxemburg, հապավում՝ OPL), Լյուքսեմբուրգի ազգային սիմֆոնիկ նվագախումբ` հիմնավորված երկրի մայրաքաղաք Լյուքսեմբուրգում։

Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է դիրիժոր և կոմպոզիտոր Անրի Պանսիի կողմից 1933 թվականին և առաջին անգամ փորձ է արել հուլիսի 15-ին՝ երբ կազմում ընդամենը 20 անդամ կար, իսկ առաջին համերգը կայացել է նոյեմբերի 28-ին։ Պանսիի ղեկավարության ժամանակ որպես մենակաար են հանդես եկել Ժակ Տիբոն, Արտուր Ռուբինշթեյնը, Էդվին Ֆիշերը, Ժոզեֆ Սիգետին, ռեպերտուարի մեջ են մտնում նորագույն հեղինակների՝ Դարիյուսա Միյո, Ջորջե էնեսկու, Բելի Բարտոկ, ստեղծագործությունները։ Սկզբնապես նվագախումբը անվանվել է Լյուքսեմբուրգյան RTL ռադիոյի Մեծ նվագախումբ (ֆր.՝ Grand orchestre symphonique de RTL) և գործել է RTL ռադիոյի միջոցներով։ 1939 թվականին Լյուքսեմբուրգի գրավման ժամանակ նացիստական ուժերի շնորհիվ ռադիոյի աշխատանքը դադարեցվեց, նվագախումբը ցրվեց, իսկ Պանսին գաղթեց ԱՄՆ։ 1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո, Պանսիի գլխավորությամբ 1953 թվականին թողարկվեց նվագախմբի առաջին ձայնագրությունը։

1995 թվականին Լյուքսեմբուրգի ռադիոն որոշեց այլևս չֆինանսավորել նվագախմբին։ Որպեսզի նվագախումբը չդադարեցներ իր գործունեությունը, Լյուքսեմբուրգի կառավարությունը ստեղծեց հիմնադիր Անրի Պանսիի անունով ֆոնդ, որտեղից էլ նվագախումբը ստանում է ֆինանսավորումը առ այսօր։

Նվագախմբի հիմնական համերգային հարթակները երկար ժամանակ եղել են Լյուքսեմբուրգ քաղաքի Մեծ թատրոնը և Լյուքսեմբուրգի կոնսերվատորիայի դահլիճը։ 2005 թվականից նվագախմբի նոր բազան դարձել է իշխանուհի Ժոզեֆինա Շարլոտի անվան Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիայի դահլիճը, որը կառուցված է լյուքսեմբուրգյան Կիրխբուրգ թաղամասում։

Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիայի կազմում գործում է նաև մշտապես համերգներ տվող և ձայնագրվող «Լովինի» լարային կվարտետը, որը կաազմված է սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից։

Նվագախմբի առավել նշանավոր ձայնագրություններից է Յանիս Կսենակիսի և Մորիս Օհանայի ստեղծագործությունների ամբողջ ժողովածուն, Գաբրիել Պիերնեի բալետի երաժշտությունը, Գի Ռոպերցի, Էռնեստ Բլոխի ստեղծագործությունները և այլն։

Երաժշտական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bramwell Tovey took over as music director in September 2002, and held the post until 2006. Ben Mattison (2004 թ․ դեկտեմբերի 20). «Conductor Bramwell Tovey Extends Vancouver Symphony Tenure, Steps Down From Luxembourg Post». Playbill Arts. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Ben Mattison (2005 թ․ դեկտեմբերի 21). «Conductor Emmanuel Krivine to Lead Luxembourg Philharmonic». Playbill Arts. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]