Լյուքսեմբուրգի կարմիր առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարմիր առյուծ (լյուքս.՝ Letzeburger Ro'de Lé'w), լյուքսեմբուրգյան ամենահայտնի հակաֆաշիստական կազմակերպություններից մեկը, որը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երկիրը օկուպացված էր վերմախտի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1941 թվականի հոկտեմբերին, Օտշարաժ քաղաքում։

Լյուքսեմբուրգի օկուպացիայի ամբողջ ընթացքում մասնակցել է նացիստների դեմ դիվերսիոն գործողություններին, հիմանականում հարավային, արևմտյան և կենտրոնական շրջաններում։ «Կարմիր առյուծ» կազմակերպությունը զբաղված էր տարբեր սեռի անձանց ոստիկանությունից թաքցնելով և ուղարկելով նրանց Ֆրանսիա, որպեսզի ապահովի նրանց հետագա անվտանգությունը։ Նաև մասնակցել է բնակչության շրջանում քարոզչական աշխատանքին՝ տեղական օկուպացիոն իշխանությունների ավելի հզոր դիմադրույուն ապահաովելու համար։ Այս կազմակերպությունը Նոնդքորն քաղաքի մոտ Hondsbesh բունկերում թաքցրել է ազգությամբ լյուքսեմբուրգցի 122 տղաների, որոնք չէին ցանկանում ծառայել վերմախտում, ինչպես նաև մի շարք մարդկանց, որոնց նացիստները հայտարարել էին քաղաքական հանցագործներ։ 1944 թվականի մարտին «Կարմիր առյուծն» անդամակցեց «Դիմադրության շարժման կազմակերպությունների միությանը»։

Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hoffmann, Serge. Le mouvement de résistance LVL au Luxembourg. — Luxembourg: Archives nationales, 2004. — 158 p. (ֆր.)
  • Muller, Carlo. Luxemburg im 2. Weltkrieg, Geschichte für die Primärschule. — Luxemburg, 1997. (գերմ.)