Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուպեն 3։ Քալիոստորո դղյակը (ճապ.՝ ルパン三世 カリオストロの城 Րուպան սանսէի Քարիսութորո նո շիրո) 1979 թվականին թողարկված ճապոնական անիմացիոն ֆիլմ է, որ գրվել ու նկարահանվել է Հայաո Միյաձակիի կողմից։ Սա Monkey Punch-ի Արսեն Լյուպեն 3-րդի մասին պատմող երկրորդ ֆիլմն է։ Ֆիլմը հիշարժան է նաև այն պատճառով, որ Միյաձակի-ռեժիսորի առաջին գործն է։

«Քալիոստորո դղյակ»-ը ներկայանում է օրիորդապնդիչ գողով՝ Արսեն Լյուպեն 3-րդով, ով սկսում է խաղատներ թալանել միայն որպեսզի գտնի իր գողացած փողերը։ Նա ուղևորվում է Քալիոստորո եվրոպական մտացածին երկիրը, ուր, ինչպես ասում են, պահվում են բոլոր հաշիվները։ Ճանապարհին նա փորձում է փրկել Քաունթ Քալիոստորոյի մարդկանցից փախչող արքայադուստր Քլարիսսային։

Լյուպենն դիմում է իր ընկերներին՝ Ջիգենին ու Գեմոնին, որպեսզի կապնվի Ձենիգաթայի հետ։ Ձենիգաթան քննիչ է, ում հանձնարարաված է բռնել Լյուպինին ու ամրոց տանել։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունների վայրը Եվրոպական հորինված հանրապետություն է, ուր իշխում է Քալիոստորո տոհմը։ Հերցոգի կայնքը խլած հրդեհից հետո, տոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցչը՝ նենգ կոմս Քարիոստորոն, իր հերթին ավագ ճյուղից խլում է իշխանությունը։ Ապահովության համար նա գերության մեջ է պահում երիտասարդ արքայադուստր Քլարիսսային՝ իշխող դինաստիայի վերջին շառավղին, որ հետագայում ամուսնանա հետը ու ամրագրի իր իշխանությունը գահի վրա։

Լյուպենը բացահայտում է, որ հենց Քալիոստորո դղյակում են արտադրվում կեղծ փողերը ու որոշում է, ինչ գնով էլ լինի, գտնել ու ոչնչացնել տպող սարքը։ ԱՅդ նպատակով նա իր անբաժան ընկերոջ՝ Ջիգենի հետ ուղևորվում է Քալիոստորո։ Այնտեղ է նաև Լյուպենի ոխերիմ թշնամին՝ Ձենիգաթա քննիչը։ Բայց ռեգենտ-չարագործին դիմակայելու համար նրանք ժամանակավոր հաշտություն են կնքում։

Ու սկսվում է անհավատալի արկածների հեղմապտույտը՝ հետապնդումներով, կրակոցներով, տանիքներից թռիչքներով ու խորհրդավոր ճանփորդություններով։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Միյաձակիի առաջին ռեժիսորական աշխատանք, անիմեն պարունակում է նրա ոճի բազմաթիվ տարրեր. տպավորություն թողնելու համար։ Դենի Քավալլարոն ընդգծում է Միյաձակիի հեղինակային ոճն ու նշում, թե ինչպես է այն ազդել այս աշխատանքի վրա։ Քալիոստորոն, որ միաժամանակ երկիր ու միջավայր է, բծախնդրորոեն պատկերված է, ու կարող է բնորոշվել որպես «akogare no Paris»`«մեր երազանքների Փարիզը »։ Տեսախցիկի անսպասելի, յուրօրինակ դիտակետերն ու հերոսների շարժման նկատմամբ ուշադրությունը Միյաձակիի տարբերիչ գծերն են։ Դրանց թվին կարելի է դասել նաև Լյուպինի ոգին և բնավորությունը բացահայտող կողոպուտի տեսարանը։ Հերոսների բնավորության որոշ փոփոխություններ երկրպագուների կողմից այնքան էլ լավ չեն ընդունվել. հերոսական, բայց ինքնություն չունեցող Լյուպենը, ընկերասեր Ջիգենը, զվարճալի Գեմոնը, չգայթակղող Ֆուջիքոն։ ԱՄՆ-ի Օտակուների Սուրաթը բնութագրել է դա որպես « Ջեյմս Բոնդի մասին ֆիլմ, որտեղ Ջեյմս Բոնդը ապրում է Մոթել 6-ում, իսկ նրա «Bond mobile»-ը Toyota Camry է»։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ազդել է մի շարք այլ պրոեկտների վրա։

  • Ջոն Մասքերի 1986 թվականին թողարկված «Մեծն Դետեկտիվ Մուկը» հարգանքի տուրք մատուցեց ֆիլմին Ժամացույցի աշտարակի կռվով։ Մյուս հղումը Ժամացույցի աշտարակի կռվի տեսարանին Բեթմեն։ Անիմացիոն Սերիաների «Ժամացույցի արքա» էպիզոդն է։
  • Գարի Թրուսդելը, «Անտլանտիդա։ Կորյուսյալ աշխարհ»-ի համահեղինակը, խոստովանել է, որ իր անիմացիոն ֆիլմի եզրափակիչ տեսարանը ոգեշնչված է Քալիոստորոյի համապատասխան տեսարանից։
  • Սիմփսոնների ռեժիսորներից մեկը նույնպես նշել է Քալիոստորոն որպես ոգեշնչման աղբյուր։ Տեսարանը, որտեղ Բարթը ընկնում է կտուրից նման է Լյուպինի դղյակից ձախչելու էպիզոդին։ «Կրակի շունչը 3» խաղը նույնպես նման տեսարան է պարունակում։
  • Քալիոստորոն ոգեշնչել է նաև Pixar-ի անիմատոր Ջոն Լէստերին։