Լյուդմիլա Շչետինինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Շչետինինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1951(1951-01-01) (73 տարեկան)
Ծննդավայր՝Գուսև, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Լյուդմիլա Իվանովնա Շչետինինա (Людми́ла Ива́новна Щети́нина. հունվարի 1, 1951(1951-01-01), Գուսև, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վոլեյբոլիստուհի, ԽՍՀՄ հավաքականի անդամ (1971-1978)։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[1][2][3], 1973 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոնուհի, ԽՍՀՄ 4-ակի չեմպիոնուհի։ Հարձակվող։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1971)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել հետևյալ թիմերի կազմում.

  • 1969-1971 - «Դինամո» ( Կրասնոդար );
  • 1971-1980թթ.՝ Դինամո (Մոսկվա);
  • 1982-1983թթ.՝ « Ավտոմոբիլիստ » ( Տաշքենդ

Մոսկվայի «Դինամոյի» կազմում չորս անգամ ոսկե մեդալ է նվաճել ԽՍՀՄ առաջնություններում, 4 անգամ էլ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը։

1973 թվականի համաշխարհային համալսարանական խաղերի՝ ունիվերսիադայի չեմպիոնուհի է։

1971-ից 1978 թվականներին ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել պաշտոնական մրցաշարերում և բազմիցս դարձել է խոշոր միջազգային մրցումների հաղթող ու մեդալակիր, այդ թվում՝ 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի մրցանակակիր, 1973 թվականի աշխարհի գավաթի խաղարկութան հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոնուհի։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։

Ներկայումս Լյուդմիլա Շչետինինան մարմնակրթություն է դասավանդում Մոսկվայի թիվ 2107 միջնակարգ դպրոցում[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ 4-ակի չեմպիոնուհի - 1972, 1973, 1975, 1977 թթ .
    • ԽՍՀՄ առաջնությունների արծաթե ( 1974 ) և բրոնզե ( 1978 թ. ) մեդալակիր.
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության 4-ակի հաղթող - 1972, 1974, 1975, 1977 թթ.
    • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 1973 թ.

Հավաքականների կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • 1974 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
    • 1978 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • 1973 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
  • Եվրոպայի եռակի չեմպիոնուհի - 1971, 1975, 1977 թ .
  • 1973 թվականի համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոնուհի ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում
  • Դինամո ընկերության հավաքական թիմի կազմում 1976 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր[5]
  • ԽՍՀՄ ժողովուրդների 1975 թվականի սպարտակիադայի արծաթե մեդալակիր՝ ՌՍՖՍՀ ազգային հավաքականի կազմում

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1971);
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1976);
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակին» մեդալ (1997);
  • Ռուսաստանի Դաշնության հանրակրթության պատվավոր աշխատող (2006 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/sh/lyudmila-shchetinina-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418110440/https://www.sports-reference.com/olympics/athletes/sh/lyudmila-shchetinina-1.html |url-status=dead |archive-date=April 18, 2020 |title=Lyudmila Shchetinina |accessdate=August 30, 2017
  2. John Nauright (2012 թ․ ապրիլի 6). Sports around the World: History, Culture, and Practice [4 volumes]: History, Culture, and Practice. ABC-CLIO. էջ 197. ISBN 978-1-59884-301-9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  3. George Daniels (2015 թ․ նոյեմբերի 18). XXI Olympiad: Montreal 1976, Lake Placid 1980. Warwick Press Inc. էջեր 451–. ISBN 978-1-987944-18-1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  4. «Руководство и педагогический состав ГБОУ города Москвы «Школа № 2107». Людмила Ивановна Щетинина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. В чемпионате СССР 1976 года принимали участие сборные СССР, ДСО и ведомств.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волейбол: Энциклопедия / Сост. В. Л. Свиридов, О. С. Чехов. — Томск: Компания «Янсон», 2001. / Վոլեյբոլ. Հանրագիտարան / Կազմողներ՝ Վ.Լ.Սվիրիդով, Օ.Ս.Չեխով. - Տոմսկ։ Յանսոն ընկերություն, 2001 թ.