Լյոսային սարավանդ
Արտաքին տեսք

Լյոսային սարավանդ, Լյոսային գավառ, բնական մարզ Չինաստանում, Հուանհե գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածությունը մոտ 430 հազար կմ² է, գերակշռող բարձրությունը՝ 1200—1500 մ, առավելագույնը՝ 2500 մ։ Մակերևույթը խիստ կտրտված է։ Կլիման բարեխառն է, չոր, ցուրտ ձմեռով և շոգ ամառով։
Հունվարի միջին ջերմաստիճանը հասնում է —8 °C, հարավում՝ —4 °C, հուլիսին հյուսիսում 22 °C է, հարավում՝ 24 °C: Տարեկան տեղումները 250—500 սմ են։
Մշակում են բամբակ, ցորեն, կորեկ։ Կան քարածխի, երկաթի, նավթի, այրվող թերթաքարերի, գիպսի, աղի հանքավայրեր։ Քաղաքներն են՝ Սիանը, Տայյուանը, Լանճոուն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 642)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյոսային սարավանդ» հոդվածին։ |
| ||||||||||