Jump to content

Լիտվական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիտվական թատրոնը սկզբնավորվել է ժողովրդական խաղերից ու ծեսերից։ XVI-XVIII դարերում թատրոններ կամ թատերախմբեր գործել են ֆեոդալների և մեծ իշխանի պալատներում, որոշ դպրոցներում։ Ներկայացումներն արվել են լատիներեն, լեհերեն, ինտերմեդիաները՝ լիտվերեն։ Առաջին հանրային թատրոնը բացվել է Վիլնյուսում, 1785 թվականին։ XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին լիտվերենով գործել են բազմաթիվ սիրողական թատերական խմբեր։ Լիտվական թատերախմբեր, ընկերություններ, ստուդիաներ են ստեղծվել Վիլնյուսում, Ռիգայում, Պետերբուրգում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Այդ խմբերի հիման վրա ստեղծվել է լիտվական պրոֆեսիոնալ թատրոնը։ 1919 թվականին սովետական կառավարությունը Վիլնյուսում կազմակերպել է լիտվական թատրոն։ 1920 թվականին Կաունասում, այնուհետև այլ քաղաքներում բացվել են դրամայի և օպերայի թատրոններ։ Գաղափարական և գեղագիտական առումով հակասական 1919-1940 թվականներին լիտվական թատերարվեստում առանձնանում է ռեալիստական ավանդույթները զարգացնող ռեժիսորներ Կ. Դլինսկիսի, Ցու. Վայչկուսի, Ա. Օլե- կա-ժիլինսկասի, Բ. Դաուգուվետիսի ստեղծագործությունները։ Սովետական իշխանության վերականգնումից հետո (1940) սկսվել է սոց. ռեալիզմի մեթոդի հիման վրա զարգացող լիտվական թատերարվեստի առաջընթացի նոր փուլը։ Հանրապետությունում գործում են (1976) 11 թատրոն, այդ թվում Վիլնյուսի Դրամայի և Օպերայի ու բալետի ակադեմիական, Կաունասի, Պանևեժիսի և այլ թատրոններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 634