Լիտվական դրագունյան գնդի զորանոցներ (Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվական դրագունյան գնդի զորանոցներ
Տեսակbarracks? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Հիմնադրված է1879
Ժառանգության կարգավիճակlocal cultural heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Լիտվական դրագունյան գնդի զորանոցներ (ռուս.՝ Казармы Литовского драгунского полка), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում, քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Համալիրն իրենից ներկայացնում է ռազմական պրուսական ճարտարապետության վառ օրինակ։ Գլխավոր շենքի ներսում կան հնագույն որմնանկարներ, որոնք պատմում են դրագունյան գնդի անցած մարտական ուղու մասին, սկսած 1740 թվականից[2]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորանոցի շենքը գտնվում է Սովետսկ քաղաքի կենտրոնում, Կրասնոարմեյսկի փողոցի 2 բ հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիայի բանակի դրագունյան Լիտվական գունդը հիմնադրվել է 1717 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերին գունդը տեղակայվում է Ինստերբուրգում (շտաբ), Տիլզիտում, Ռագնիտում, Գոլդապում, Շտալլյուպյոնենում և Պիլկալենում։

1800 թվականին Տիլզիտում Կազերնեն շտրասսեի (այժմ` Կոմսոմոլսկայա փողոց), Մեծ և Գերմանական դարպասների միջև կառուցվեց նոր վիթխարի զորանոց, որն ուներ բազմաթիվ սենյակներ և ախոռներ ձիերի համար։ Քյոնիքսբերգում Վիլհելմ I-ի թագադրության ժամանակ 1861 թվականին գունդը ստանում է իր վերջնական անվանումը` «Թագաժառանգ Ալբրեխտ Պրուսսկու Լիտվական № 1 դրագուն գունդ»։ 1878 թվականի հոկտեմբերին Տիլզիտի գերմանական լյութերական եկեղեցում հանդիսավորապես բացվեց գնդին նվիրված հուշատախտակ։ 1879 թվականին գունդը տեղակայվում է Տիլզիտ քաղաքի Բանհոֆ-շտրասսեի (այժմ` Կրասնոարմեյսկի փողոց) վրա գտնվող նոր զորանոցներում։ Դրագունյան զորանոցների հսկայական մասնաշենքը դարձավ տոնական ամրոցների արժանի իրավահոջորդը։ Այդ մասնաշենքի ճակատային մասի երկարությունը շուրջ 150 մետր է։

1919 թվականին դրագունյան գունդը կազմացրվում է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զորանոցների շենքերը օգտագործվում են ըստ նշանակության, այնտեղ տեղակայվում են խորհրդային զինվորական զորամասերը։

2009 թվականի սեպտեմբերի 23-ին երեք զինծառայողներ զբաղվում էին զորանոցի նախասրահի վերանորոգման աշխատանքներով և ներկի շերտի տակ հայտնաբերեցին հնագույն որմնանկարներ։ Սանկտ Պետերբուրգից եկած ռեստավրատորները իրականացրին հին որմնանկարների վերականգնման առաջին փուլը, որոնք ինչպես պարզվեց վկայում են Լիտվական դրագունյան գնդի անցած մարտական ուղու մասին 1740 թվականից մինչև 1890-ական թվականները։ 2013 թվականին զորանոցային համալիրի ախոռները ավերվեցին, անհետացան սյուների եզակի գեղարվեստական ձևավորմամբ ձուլածո պսակաձև հատվածները և խմոցների թուջե սալիկները։ Բացի այդ վնասվեց հնաոճ սակաքարային շարվածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказы Службы государственной охраны объектов культурного наследия Калининградской области от 24.11.2016
  2. Казармы драгунского полка «Принц Альберт Прусский» ( Литовский ) № 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]