Jump to content

Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լիսինյան փողոց (Երևան)ից)
Գրիգոր Գուրզադյան, Սարգիս Գուրզադյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Էրեբունի վարչական շրջան
Երկարություն700
ՍկիզբԳլինկայի փողոց
ԱվարտԱրտաշատի ոռոգիչ ջրանցք

Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Սկսվում է Գլինկայի փողոցից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ և հասնում Արտաշատի ոռոգիչ ջրանցք։

Խորհրդային տարիներին սկզբում կոչվել է Անդրֆեդերացիայի 2-րդ փողոց։ Այնուհետև, ի պատիվ բանվոր երիտասարդության միությունների կազմակերպիչ Լուսիկ Լիսինյանի, վերանվանվել է Լիսինյան փողոց։ Այդ անունով փողոցը կոչվել է մինչև 2022 թվականի հունիսի 21-ը, երբ Երևանի ավագանու որոշմամբ ստացել է ներկայիս անունը։ Անվանակոչվել է ի պատիվ գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի[1]։

Հատվող փողոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «yerevan.am | Երևան քաղաքի ավագանու որոշում». www.yerevan.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։