Լինա Աննաբ
Լինա Աննաբ | |
![]() | |
2016 թվականի հունիսի 1 | |
---|---|
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | նոյեմբերի 29, 1966 (57 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Լինա Աննաբ (Lina Annab), հորդանանցի գործարար, քաղաքական գործիչ, Հորդանանի տուրիզմի և հնությունների նախարար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ջորջթաունի համալսարանը[2]։ 2008 թվականից եղել է Զառա ինվեսթմենթ հոլդինգի գլխավոր մենեջերը։ 2016 թվականի հունիսին Հանի Մուլկիի կառավարությունում դարձել է Հորդանանի տուրիզմի և հնությունների նախարար[3], աշխատել է երկրում զբոսաշրջային ներդրումների ավելացման ուղղությամբ։ Ընտրվել է Արևելյան հետազոտությունների ամերիկյան կենտրոնի խորհրդի անդամ, սակայն պաշտոնից հրաժարվել է, երբ ստանձնել է նախարարի պաշտոնը[4]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին հովանավորել է Հորդանանում անցկացվող Արաբական ավիացիայի գագաթնաժողովը[5]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 41-րդ նստաշրջանում ղեկավարել է Հորդանանի պատվիրակությունը[6]։ 2017 թվականին օգնել է Հորդանանում կազմակերպելու Օպերայի փառատոնը, որն արաբական աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ[7][8]։ 2017 թվականին Forbes ամսագրի տարվա «Կառավարության 10 ամենահզոր արաբ կանանց» շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jordan advances on travel index»։ Jordan Times։ սեպտեմբերի 11, 2017։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Profiles of New Ministers»։ jordantimes.com։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Top 10 Most Powerful Arab Women In Government 2017»։ Forbes Middle East (Forbes Middle East)։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Board of Trustees»։ Acor Jordan։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Arab Aviation Summit to start on December 5 in Jordan»։ Times of Oman։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Salt to be nominated as UNESCO world heritage site»։ Jordan Times։ հուլիսի 3, 2017։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Amman’s Roman Theatre to host ‘first opera festival in Arab world’»։ Jordan Times։ հուլիսի 13, 2017։ Վերցված է նոյեմբերի 9, 2017
- ↑ «Bocelli fires up Jerash in ‘concert of the decade’»։ Jordan Times։ սեպտեմբերի 20, 2017։ Վերցված է նոյեմբերի 9, 2017