Լիխտենշտայն (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիխտենշտայն
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորԼիխտենշտայն
Երկիր Գերմանիա
Կազմված է մասերիցQ116731336?, Q116737810?, Q116737861? և Q116737867?
Կառուցված1840
ՃարտարապետԿառլ Ալեքսանդր Հայնդելոֆֆ
ՊատվիրողWilhelm, Duke of Urach?
Ճարտարապետական ոճhistoricist architecture?[1]
Ընթացիկ
սեփականատեր
Duke of Urach?
Կայքschloss-lichtenstein.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
 Schloss Lichtenstein (Württemberg) Վիքիպահեստում

Լիխտենշտայն (գերմ.՝ Schloss Lichtenstein), ամրոց Գերմանիայի հարավում, Շվաբյան Ալբ լեռնազանգվածի մոտ, Էխաց գետի ակունքի վերևում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայն ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 817 մ բարձրության վրա։ Ամրոցից հարավ-արևելք պահպանվել են միջնադարյան բերդի ավերակներ (Հին Լիխտենշտայնի՝ կառուցված 1150-1200 թթ.), որը կործանվել է 14-րդ դարի վերջերին և այլևս չի վերականգնվել։ Իսկ այսօր գոյություն ունեցող ամրոցը կառուցվել է 1840-1842 թթ.՝ համաձայն 19-րդ դարում միջնադարյան ամրոցների մասին եղած պատկերացումների։ Պատմականորեն, այդ վայրում ամրոց եղել է 1200-ականներին։ Այն ավերվել է երկու անգամ՝ 1311 և 1381 թվականներին։ Դրանից հետո ամրոցը չի վերականգնվել և աստիճանաբար վերածվել է փլատակների։ 1802 թվականին այդ տարածքն անցավ Ֆրեդերիկ I Վյուրտենբերգցու իշխանության տակ, որտեղ նա կառուցել է որսորդական տնակ։ 1837 թվականից ամրոցն անցավ հերցոգ Վիլհելմ ֆոն Ուրախին՝ Վյուրտենբուրգի կոմսին, ով, ոգեշնչվելով Վիլհելմ Հաուֆի «Լիխտենշտայն» վեպից, 1840-42 թվականներին կառուցեց ներկայիս ամրոցը, որի նոր գոթական տեսքը նախագծել է ճարտարապետ Կարլ Ալեքսանդր Հայդելոֆը։ Այսօր ևս ամրոցը պատկանում է Ֆոն Ուրախ հերցոգների տոհմին, բայց բաց է այցելուների առջև։ Ի դեպ, ամրոցում պահպանվում է միջնադարյան զենքի ու զրահի մեծ հավաքածու։

Ներկայիս վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1999 թվականներին ամբողջությամբ վերականգնվել են 2-րդ և 3-րդ հարկերը։ Այսօր այցելուները ուղեկցորդի հետ կարող են շրջել ամրոցում, քանի որ առանց նրա պարզապես հնարավոր չէ ծանոթանալ ներսի պատմական արժեք ներկայացնող իրերին ու դրանց նշանակությանը։ Այնտեղ ցուցադրվում են միջնադարյան թնդանոթներ՝ տեղակայված հենց իրենց համար նախատեսված աշտարակների վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայն (ամրոց)» հոդվածին։