Լիլյա Բուդաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլյա Բուդաղյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1976(1976-01-29) (48 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄագդեբուրգի համալսարան[1] և Երևանի պետական համալսարան (1998)
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրԲերգենի համալսարան
ԱնդամությունՏեխնիկական գիտությունների նորվեգական համալսարան
 Lilya Budaghyan Վիքիպահեստում

Լիլյա Բուդաղյան (հունվարի 29, 1976(1976-01-29), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կրիպտոգրաֆ, համակարգչային գիտնական և դիսկրետ մաթեմատիկոս, որը հայտնի է կրիպտոգրաֆիկ Բուլյան ֆունկցիաների վերաբերյալ իր աշխատանքով։ Նորվեգիայի Բերգենի համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է[2], որտեղ ղեկավարում է անվտանգ հաղորդակցության Սելմեր կենտրոնը[3] և Բուլյան ֆունկցիաների թիմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմաբ։ 2005 թվականին «Գրեթե թեքված և գրեթե կատարյալ ոչ գծային ֆունկցիաների համարժեքությունն ու դրանց ընդհանրացումները» խորագրով թեկնածուական թեզ է պաշտպանել Գերմանիայի Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկե համալսարանում[4][5]։

Իտալիայի Տրենտոյի համալսարանի, Բերգենի համալսարանի և Փարիզի 8 Վինսեն-Սեն-Դենի համալսարանի հետդոկտորական հետազոտություններից հետո 2019 թվականին դարձել է Բերգենի համալսարանի պրոֆեսոր[5]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին պրոֆեսոր Բուդաղյանն արժանացել է Էմիլ Արթինի անվան մրցանակին՝ մաթեմատիկայի բնագավառում հանրահաշվի, երկրաչափության և թվերի տեսության մեջ ակնառու ներդրման և Թոր Հելլեսեթի հետ «Նոր փոխադրական կիսադաշտեր, որոնք սահմանվում են նոր PN բազմանդամներով» խորագրով համատեղ աշխատության համար[6][7]։ 2022 թվականին համահեղինակությամբ հրատարակված «O-համարժեքության և EA-համարժեքության միջև կապը Նիհո թեքված ֆունկցիաների համար» աշխատության համար կրկին արժանացել է Էմիլ Արթինի անվան մրցանակի։

2019 թվականին ընտրվել է Տեխնիկական գիտությունների նորվեգական համալսարանի անդամ[8][9]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Construction and Analysis of Cryptographic Functions գրքի (Springer, 2014)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. «Selmer Center in Secure Communication». University of Bergen.
  3. «Boolean Functions Team at UiB». University of Bergen.
  4. Lilya Budaghyan at the Mathematics Genealogy Project
  5. 5,0 5,1 Prof. LILYA BUDAGHYAN
  6. Pambuccian, Victor (2012 թ․ փետրվար), «Budaghyan Awarded Artin Junior Prize» (PDF), Mathematics People, Notices of the American Mathematical Society, 59 (2): 322
  7. «New commutative semifields defined by new PN multinomials», Cryptography and Communications, Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին
  8. «Lilya Budaghyan», Medlemmer, Norwegian Academy of Technological Sciences, Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին
  9. Li, Chunlei (2019 թ․ մարտի 13), «Congratulations to Lilya Budaghyan - A Member of Norwegian Academy of Technical Sciences», Selmer Center in Secure Communication News

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլյա Բուդաղյան» հոդվածին։