Jump to content

Լիլիթ Տոնականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ Տոնականյան
Ծնվել էհունիսի 29, 1995(1995-06-29) (29 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ, Արթիկի շրջան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարչուհի

Լիլիթ Տոնականյան (հունիսի 29, 1995(1995-06-29), Արթիկ, Արթիկի շրջան), հայ նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Նկարել սկսել է 6 տարեկանից։ 2009 թվականին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, 2016 թվականին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջոցառումների։ 2014 թվականին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին՝ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին (Արթիկի մշակույթի տուն)։ Փանիկ գյուղի արվեստի դպրոցում դասավանդում է նկարչություն։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում, Գյումրիում և հայրենի Արթիկում[1]։

2014 թվականին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը մասնակցության համար։ 2015 թվականին անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԵԳՊԱ Գյումրի («Աշնան գույներով»), 2015 թվականին Կալինինոյի, Տաշիրի, 2016 թվականին Դիլիջան և այլ քաղաքներում։ 2016 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Արթիկի Վարազ Սամուելյանի մշակույթի տանը[2]։

Լիլիթ Տոնականյանի ստեղծագործություններում գերիշխում են ծաղիկներն ու շիրակյան բնությունը, նատյուրմորտներ, ունի նաև աբստրակտ ոճի գործեր։

Ծաղիկներն ինձ միշտ հետաքրքրել են, շատ եմ սիրում նրանց գեղեցկությունն ու բույրը։ Միշտ տխրում էի, երբ նվեր էի ստանում ծաղիկներ, ու շուտ էին թառամում։ Որոշեցի նկարել ծաղիկներ, բացահայտել ամեն մեկի նշանակությունը, դերը։ Միշտ նկարել եմ ու կնկարեմ, քանի որ ամեն մի ծաղիկ յուրովի տարբեր է ու գեղեցիկ։ Թերթը թերթին ո՜նց է հպված (հիացմունքով նայում է սեղանին դրված ծաղիկներին), ո՜նց կարող է Աստված այսքան նուրբ, գեղեցիկ երևութ ստեղծել, ինչպիսին ծաղիկն է։ Իմ կտավներում նրանք երբեք չեն թառամում[3]։
- Լիլիթ Տոնականյան

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԵԳՊԱ Գյումրի, «Ձմեռը մեր աչքերով» ցուցահանդես, 2013, (խմբակային),
  • Արթիկի մշակույթի տուն, 2013[4],
  • Վարազ Սամուելյանի մշակույթի տուն, (անհատական), 2016,
  • Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահ, (անհատական), 2021[1],
  • «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը», (անհատական), 2021[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Armenia: Never-Never Land Contemporary Artists from Armenia, 2014.[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բացվեց գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը
  2. «Նկարիչն ինքն իր առաջ պետք է դնի ստեղծագործելու և արարելու խնդիրը․ Լիլիթ Տոնականյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Իմ կտավներում ծաղիկները երբեք չեն թառամում․ Լիլիթ Տոնականյան
  4. «Imago Mundi». www.imagomundiart.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Լիլիթ Տոնականյանի «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը»
  6. «Armenia: Never-Never Land Contemporary Artists from Armenia - Contemporary Artists from Armenia». Google Искусство и культура (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհին . Լիլիթ Տոնականյան» (բրիտանական անգլերեն). Saturday, 27 May 2023. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.