Jump to content

Լիլիթ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիլիթ Մարտիրոսյան, հայ ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ և «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի հիմնադիրը[1][2]։

Մանուկ հասակում բախվելով բուլիինգի և ընտանեկան կոնֆլիկտների՝ նա 13 տարեկանում դուրս է եկել ծնողների տնից։ Չնայած նրան, որ աշխատում էր և՛ որպես մատուցող, և՛ խոհարար, ի վերջո ստիպված եղավ սեքս աշխատանք անել՝ հորմոնալ թերապիայի ու գոյատևելու համար բավականաչափ գումար վաստակելու համար[3]։

2015 թ․-ին նա դարձավ Հայաստանի պատմության մեջ 1-ին տրանս կինը, որ օրենքով փոխել է իր անունը անձնագրում[4]։

2016 թվականին նա համահիմնել է «Իրավունքի Կողմ» ՀԿ-ն[5]։

2019 թվականի ապրիլին նա ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովում՝ դառնալով առաջին տրանս կինն, որ արեց դա։ Իր ելույթում նա նկարագրեց Հայաստանում տրանս համայնքի նկատմամբ տեղի ունեցող բռնությունը ու խտրականությունը՝ ասելով, որ նրանք «գործազուրկ, աղքատ և բարոյապես լքված» են, և խոսեց 2018 թվականի հայաստանյան հեղափոխության վրա ԼԳԲՏՔ+ համայնքի ազդեցության մասին՝ ավելի լավ իրավունքներ ձեռք բերելու հույսով։

Նրա ելույթը ունեցավ զգալի արձագանքներ, բազմաթիվ մահվան սպառնալիքներ, և տեղական մամուլը հրապարակեց իր տան հասցեն[6]։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ներկայացուցիչ, « Բարգավաճ Հայաստան » կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նրան մեղադրել է «մեր օրակարգը խախտելու» մեջ, չնայած եղել է Մարտիրոսյանին խոսք տվող պատգամավորը, և ԲՀԿ -ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը կոչ է արել տրանս մարդկանց «վտարել երկրից».[7] Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զոհրաբյանին մեղադրեց ելույթը որպես «քաղաքական սադրանք» բեմադրելու մեջ[8]։

2020 թվականին Նիդեռլանդների կառավարության կողմից նա շնորհվել է «Մարդու իրավունքների կակաչ» մրցանակը[9]։

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lilit Martirosyan». 2019 թ․ ապրիլի 10.
  2. «Can transgender people speak in Armenia?».
  3. «Armenia: "I Was Born in a Body That Was Not Mine"».
  4. Martirosyan, Lucy (2022 թ․ հունիսի 20). «Armenian activist won't stop fight for trans rights – despite the threats». openDemocracy. Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին.
  5. «General information».
  6. «Trans activist faces calls to be burned alive by parliamentarians after historic speech». 2019 թ․ ապրիլի 26.
  7. «Trans activist faces calls to be burned alive by parliamentarians after historic speech». indy100 (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Ruling Bloc, Opposition Spar over LGBT Rights in Armenia».
  9. Zaken, Ministerie van Buitenlandse (2020 թ․ դեկտեմբերի 10). «Lilit Martirosyan receives Human Rights Tulip 2020 - News item - Government.nl». www.government.nl (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.