Jump to content

Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 5 անվանում (2014 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,5 % -ը (2017 թվականին 1073-ից)։

Բոլոր 5 օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բաալբեկ հնագույն քաղաքը ճանաչվել է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i):

Բացի այդ, 2017 թվականի դրությամբ, պետության տարածքում 8 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածուների ցանկում [1]:

Լիբանանը վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1983 թվականի փետրվարի 3-ին[2]։ Առաջին օբյեկտները Լիբանանի տարածքում ընդգրկվել են ցանկում 1984 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 8-րդ նստաշրջանում։

Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։ Եթե օբյեկտները ավելացվել են միաժամանակ, այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության Կոմիտեի նույն նստաշրջանում, ապա օբյեկտները դասավորված են համարներով։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1 Անջար հնագույն քաղաք Բեկաա 8-րդ դար 1984 293 iii, iv
2 Բաալբեկ հնագույն քաղաք Բեկաա մ.թ.ա. 332 թվական 1984 294 i, iv
3 Բիբլոս հնագույն քաղաք (Ջիբեյլ) Լեռնային Լիբանան մ.թ.ա. 4-րդ հազարամյակ 1984 295 iii, iv, vi
4 Տյուրոս հնագույն քաղաք Հարավային Լիբանան մ.թ.ա. 2750 թվական 1984 299 iii, vi
5

Սրբազան հովիտ (Ուադի Քադիշա) և Աստվածային Մայրուտ (Հորշ Արզ էլ Ռաբ) Հյուսիսային Լիբանան 1998 850 iii, iv

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Լիբանան)##
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Լիբանան)
Լիբանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Նախնական ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Լիբանանի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1 Սայդայի պատմական կենտրոն Հարավային Լիբանան - 1996 398 iv
2 Բաթրունի պատմական կենտրոն Հյուսիսային Լիբանան մ.թ.ա. 14-րդ դար 1996 400 iv
3 Էշմունի տաճար Հարավային Լիբանան մ.թ.ա. 7-րդ դար 1996 401 iv
4 Օրոնտես գետի հովտում գտնվող բնական և մշակութային օբյեկտների համալիր Բեկաա 1996 403 iv
5 Նար Իբրահիմ գետի հովիտը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 404 iv
6 Նար էլ Քալբ գետի հովիտը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 405 iv
7 Շուֆ բնական մարզը և այնտեղ գտնվող մշակութային և հնագիտական օբյեկտները Լեռնային Լիբանան 1996 406 iv
8 Արմավենու կղզիներ բնական պարկը Հյուսիսային Լիբանան 1996 407

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tentative Lists» (անգլերեն). UNESCO World Heritage Centre.
  2. «The States Parties — Lebanon».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]