Jump to content

Լիամ Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիամ Քելլի
անգլ.՝ Liam Kelly
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1996(1996-01-23)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Դիրք դարպասապահ

Լիամ Պատրիկ Քելլի (անգլ.՝ Liam Patrick Kelly, հունվարի 23, 1996(1996-01-23)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Մոտերուել» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլին «Ռեյնջերս» ակումբի սան է։ 2016 թվականին Լիամը վարձավճարով տեղափոխվել է «Իսթ Ֆայֆ»։ Հունվարի 9-ին «Բերվիկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Շոտլանդիայի երկրորդ լիգայում[2]։ Նույն թվականի ամռանը Քելլին վարձակալվել է «Լիվինգսթոն» ակումբի կողմից[3]։ Օգոստոսի 6-ին «Ստրանրաերի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Շոտլանդիայի առաջին լիգայում[4]։ Վարձակալության ավարտից հետո Քելլին վերադարձավ «Ռեյնջերս», բայց այդպես էլ իր նորամուտը չնշանակեց հիմնական կազմում։ 2018-ին «Լիվինգսթոնը» գնել է Լիամի տրանսֆերը[5]։

2019 թվականին Քելլին տեղափոխվեց անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր[6]։ Հոկտեմբերի 2-ին «Քարդիֆ Սիթիի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Չեմպիոնշիպում[7]։

2021 թվականին Քելլին վարձավճարով վերադարձավ Շոտլանդիա՝ դառնալով «Մոտերուել» ակումբի խաղացող[8]։ Փետրվարի 10-ին «Կիլմարնոկի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում[9]։ Վարձակալության ավարտից հետո ակումբը գնել է Լիամի տրանսֆերը, իսկ ֆուտբոլիստը կնքել է 3 տարվա պայմանագիր[10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Քելլին իր նորամուտը նշեց Շոտլանդիայի հավաքականի կազմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Ист Файф VS. Бервик Рейнджерс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  3. «Liam Kelly Joins Livingston». Rangers FC. 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  4. «Ливингстон VS. Странраер 5:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  5. «Liam Kelly triggers Livingston release clause amid English Championship interest». BBC Sport. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  6. «Liam Kelly: QPR sign goalkeeper from Livingston». BBC Sport. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  7. «Кардифф Сити VS. Куинз Парк Рейнджерс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  8. «Liam Kelly signs on loan». motherwellfc.co.uk. 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  9. «Килмарнок VS. Мотеруэлл 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  10. «LIAM KELLY RETURNS TO MOTHERWELL». motherwellfc.co.uk/. Motherwell F.C. 2021 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  11. «Франция VS. Шотландия 4:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.