Լիամ Վոլշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լիամ Վոլշ
անգլ.՝ Liam Walsh
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1997(1997-09-15) (23 տարեկան)
Ծննդավայր Huyton, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 12
Պատանեկան կարիերա
2003-2015 Անգլիա Էվերթոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2018 Անգլիա Էվերթոն 0 (0)
2016   Անգլիա Յովիլ Թաուն 15 (1)
2017-2018  Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 3 (0)
2018-ներկա Անգլիա Բրիստոլ Սիթի 6 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Անգլիա Անգլիա Մ18 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 2, 2018:

Լիամ Վոլշ (անգլ.՝ Liam Walsh, սեպտեմբերի 15, 1997(1997-09-15), Huyton, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

5 տարեկան հասակում Վոլշը միացել է «Էվերթոն ՖԱ»-ի ակադեմիային[1]։ 2015 թվականի մարտին ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[2]։ Լիամը հանդես է եկել «Էվերթոնի» Մ18 և Մ23 հավաքականների կազմերում։

Թիմի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինման դուրս գալով «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով[3]։ 2015 թվականի նոյեմբերին «Էվերթոն Մ18» թիմի կազմում Լիամը խփել է իր առաջին գոլը «Դերբի Կաունտիի» դեմ խաղում[4]։ Արդյունքում նրա գոլը ճանաչվել է թիմի լավագույն գոլը նոյեմբեր ամսվա ընթացքում[5]։

2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամ Վոլշը հանդես է եկել «ԷվերթոՆ Մ23» թիմի կազմում։ Նա որպես թիմի ավագ երկու գոլի հեղինակ է դարձել «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում[6]։ Այնուհետև նա թիմի հետ երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[7]։ Վոլշը դարձել է Մ23 թիմի հիմնական կիսապաշտպաններից մեկը[8]։ 2017 թվականի փետրվար ամսին ֆուտբոլիստը ճանաչվել է Պրեմիեր Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ[9]։

«Յովիլ Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 6-ին մեկ ամիս վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Յովիլ Թաուն»[10]։ Նա իր դեբյուտը նշել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամը մասնակցել է 17 հանդիպման։ Մրցաշրջանի ավարտից հետո ավարտվել է նաև նրա վարձակալության ժամկետը, իսկ Վոլշը թիմում անցկացրած ժամանակի մասին ասել է, որ ինքն այդ ընթացքում «մարդ է դարձել»[12]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Վոլշը վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բիրմինգհեմ Սիթի»[13]։ Նա իր դեբյուտը նշել է «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Լիամը մասնակցել է հանդիպման 57 րոպեներին, ստացել դեղին քարտ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Նորվիչի» հաղթանակով[14][15]։

«Բրիստոլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 5-ին Լիամ Վոլշը տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր[16]։ Վոլշը «Բրիստոլի» կազմում իր դեբյուտը նշել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մանչեսթերի» հաղթանկով[17]։ Չեմպիոնշիպի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 2018 թվականի հունվարին 13-ին կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է հանդիպման 69 րոպեների։ Իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Բրիստոլի» պարտությամբ[18]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ18 հավաքական Վոլշն առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին[19]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նա նշել է սեպտեմբերի 24-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալացիների հաղթանակով[20]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Յովիլ Թաուն (վարձավճար) 2015-16 Երկրորդ լիգա 15 1 2 0 0 0 0 0 17 1
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2017-18 Չեմպիոնշիպ 3 0 3 0
Բրիստոլ Սիթի 2017-18 Չեմպիոնշիպ 6 0 2 0 8 0
Կարիերայի արդյունք 24 1 2 0 2 0 0 0 28 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liam Walsh»։ Everton F.C.։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  2. «Walsh Signs Professional Contract»։ Everton F.C.։ մարտի 2, 2015։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  3. «Leeds United 2-0 Everton full-time report: Youthful Blues slip to friendly defeat»։ Liverpool Echo։ օգոստոսի 1, 2015։ Վերցված է հունվարի 12, 2018 
    «Martinez Goes With Youth»։ Everton F.C.։ օգոստոսի 1, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  4. O'Keeffe Greg (նոյեմբերի 3, 2015)։ «Watch Everton starlet score from the half-way line to send Toffees top of the table»։ Mirror Online։ Վերցված է հունվարի 3, 2018 
  5. «Walsh Wins Goal Of The Month»։ Everton F.C.։ նոյեմբերի 10, 2015։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  6. «Bolton 0-2 Everton U23s full-time report: Little Boys Blue off to flying start in Checkatrade Trophy»։ Liverpool Echo։ օգոստոսի 30, 2016։ Վերցված է հունվարի 12, 2018 
  7. «Walsh Signs New Contract»։ Everton F.C.։ սեպտեմբերի 9, 2016։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  8. «Everton youngster Liam Walsh eyes first-team breakthrough after signing new deal»։ Liverpool Echo։ սեպտեմբերի 9, 2016։ Վերցված է հունվարի 12, 2018 
    «Why Liam Walsh may struggle to break into the Everton side despite being tipped for the top»։ Somerset Live։ սեպտեմբերի 5, 2017։ Վերցված է հունվարի 12, 2018 
  9. «Walsh wins PL2 Player of the Month»։ Premier League Official Website։ մարտի 10, 2017։ Վերցված է հունվարի 12, 2018 
  10. «Everton: Liam Walsh agrees Yeovil Town loan spell»։ BBC Sport։ հունվարի 6, 2016։ Վերցված է հունվարի 10, 2016 
  11. «Carlisle United 2–2 Yeovil Town»։ BBC Sport։ հունվարի 10, 2016։ Վերցված է հունվարի 10, 2016 
  12. «Next Generation: Who's Next?»։ Everton F.C.։ մայիսի 29, 2016։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 
  13. «Birmingham City: Jota, Maxime Colin and Jason Lowe join Championship club»։ BBC Sport։ սեպտեմբերի 1, 2017։ Վերցված է սեպտեմբերի 1, 2017 
  14. «Norwich City 1–0 Birmingham City»։ BBC Sport։ սեպտեմբերի 9, 2017։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017 
  15. Dick Brian (սեպտեմբերի 9, 2017)։ «Birmingham City player ratings: How we rated the new look Blues against Norwich City»։ Birmingham Mail։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017 
  16. «City swoop for Everton's Walsh»։ Bristol City F.C.։ հունվարի 5, 2018։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 5, 2018 
  17. «Manchester City 2 – 1 Bristol City»։ BBC Sport։ հունվարի 9, 2018։ Վերցված է հունվարի 12, 2018 
  18. «Bristol City 0 - 1 Norwich City»։ BBC Sport։ հունվարի 13, 2018։ Վերցված է օգոստոսի 11, 2018 
  19. «THREE NEW FACES CALLED UP FOR ENGLAND U18S TRIP TO ITALY»։ The FA Website։ սեպտեմբերի 16, 2014։ Վերցված է հունվարի 12, 2018 
  20. «YOUNG LIONS DOWNED BY QUICK-FIRE AZZURRINI DOUBLE»։ The FA Website։ սեպտեմբերի 24, 2014։ Վերցված է հունվարի 12, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]