Լերքենդալ (մարզադաշտ)
Լերքենդալ նորվ.՝ Lerkendal | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Տրոնհեյմ |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1947 |
Կառուցված | 1947թ. |
Բացված | 1947թ.-ի օգոստոսի 10 |
Սեփականատեր | Ռուսենբորգ |
Տարողություն | 21 423[1] |
Տնային թիմ | Ռուսենբորգ |
Դաշտի չափսեր | 105×68 |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Lerkendal Stadion Վիքիպահեստում |
«Լերքենդալ» (նորվ.՝ Lerkendal), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի Սյոր Տրյոնդելագ ֆյուլքեի Թրոնհեյմ քաղաքում։ Նորվեգիայի մեծությամբ երկրորդ մարզադաշտն է Ուլևոլ մարզադաշտից հետո։ Հանդիսանում է Ռուսենբորգ ֆուտբոլային ակումբի մարզադաշտը։ Ունի 21166 տարողունակություն։
1985 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի առաջնության վերջին տուրի Ռուսենբերգ - «Լիլեսթրյոմ» հանդիպումը մարզադաշտից հետևում էին շուրջ 28569 հանդիսական, ինչը մարզադաշտի համար ռեկորդ է համարվում։ Այդ հանդիպմանը Ռուսենբորգը դարձավ Նորվեգիայի չեմպիոն։
Լերքենդալ մարզադաշտը ենթարկվել է վերակառուցման և վերանորոգման 1949, 1961—1963, 1968, 1996, 2000—2002 թվականներին։
Հաճախակի ընդունել է Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի հանդիպումները։ Այս մարզադաշտում է տեղի ունեցել ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2016 հանդիպումը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվական հարթակ «Ռուսենբորգի» պաշտոնական կայքում: Արխիվացված 2009-03-24 Wayback Machine (անգլ.)
- Էջ stadiumguide.com կայքում (անգլ.)
- Էջ rbkweb.no կայքում (նորվ.)