Լեոքարես, հույն քանդակագործ, իդեալականացնող ուղղության ամենանշանավոր ներկայացուցիչը Լեոքարեսն էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու պալատական վարպետը։
Նրա ամենից հռչակված արձանը Բելվեդերյան Ապոլլոնն է (մ.թ.ա.340 թ., Հռոմ, Վատիկան), որը կերտված է բարձր պրոֆեսիոնալ վարպետությամբ, բնութագրվում է խաղաղ փառահեղությամբ և սառը հանդիսավորությամբ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 570)։