Լենինի հրապարակ (Վոլժսկի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հրապարակ (այլ կիրառումներ)
Լենինի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Անվանվել է | Վլադիմիր Լենին |
![]() | |
![]() |
Լենինի հրապարակ (ռուս.՝ Площадь Ленина), Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի կենտրոնական հրապարակն է։ Գտնվում է Լենինի պողոտայում, այն վայրում, որտեղից սկսվում է Էնգելսի փողոցը։ Հրապարակի կառուցումն ավարտվել է 1981 թվականին[1]։ Լենինի հրապարակը սահմանակից է 36, 39, 42 թաղամասերին։ Այստեղ կազմակերպվում են քաղաքային տոներ, հանրային միջոցառումներ և համերգներ[2]։
Լենինի հրապարակում են գտնվում՝
- Լենինի հուշարձան (բացվել է 1984 թվականի հոկտեմբերի 21-ին, ստեղծել են մոսկվացի քանդակագործները)[1]
- «Հոկտեմբեր» մշակույթի տուն և քաղաքային ֆիլհարմոնիա
- Վոլժսկիի առևտրա-արդյունաբերական պալատ
- 22 հարկանի «Ախտուբա» հյուրանոցը՝ քաղաքի ամենաբարձր շենքը[1], «Волжанин» մարզասրահ[3]
- փոքր ռմբապաստարան հրապարակի տակ
Հրապարակից դեպի Ախտուբա գետի բարձր ափի ուղղությամբ ձգվում է շատրվանների բուլվարը, որի վերջում գտնվում է քաղաքի ամենախոշոր ուղղափառ եկեղեցին և քաղաքի պատկերասրահը, որը տեղակայված է Բեզռոդնոյ գյուղի նախկին դպրոցի շենքում, որի տեղում ձևավորվել է քաղաքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Улицы Волжского. Проспект Ленина
- ↑ «Площадь Ленина в г. Волжский»։ vetert.ru (անգլերեն)։ Վերցված է 2018-06-15
- ↑ «Волжский, Площадь Ленина. Онлайн-камера»։ Камтерия (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-15