Լենինի հուշարձան (Մոսկվա, Լուժնիկի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Ճարտարապետ | Igor Rozhin? |
| Ստեղծում | 1960 |
| Երկիր | |
| Բնակավայր | Խամովնիկի շրջան |
| Շինության ձև | Քանդակ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
| 55°43′1″N 37°33′21″E / 55.71694°N 37.55583°E | |
Վլադիմիր Լենինի հուշարձան Լուժնիկիում (ռուս.՝ Памятник Владимиру Ленину в Лужниках), հուշարձան Մոսկվայում, «Լուժնիկի» մարզադաշտի կենտրոնական մուտքի առջևի հրապարակում։ Նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Տեղադրվել է 1960 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մատվեյ Մանիզերը և ճարտարապետ Իգոր Ռոժինը։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտի կարգավիճակ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին քանդակագործ Մատվեյ Մանիզերի նախագծով կառուցվել է Վ. Ի. Լենինի հուշարձանը Ուլյանովսկում։ Այս արձանի տարբերակը քանդակագործը պատրաստել է 1958 թվականին Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարի կենտրոնական ցուցասրահի համար, ինչի համար պարգևատրվել է պատվավոր դիպլոմով։ Ցուցահանդեսի ավարտից հետո Համամիութենական առևտրային պալատը Մոսխորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքով այդ քանդակը փոխանցել է Մոսկվային։ Արձանը տեղադրվել է պատվանդանի վրա՝ «Լուժնիկի» մարզադաշտի (այն ժամանակ՝ Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտ) կենտրոնական մուտքի առջև։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1960 թվականի ապրիլի 22-ին՝ Վ. Լենինի ծննդյան 90-ամյակի օրը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինի ութմետրանոց բրոնզե արձանը տեղադրված է մոխրագույն ողորկ գրանիտից պատրաստված աստիճանավոր պատվանդանի վրա։ Լենինը կանգնած է չծածկված գլխով, ուսերին գցած վերարկուով։ Վերարկուի փեշերը կարծես ծածանվում են քամու տակ՝ առաջացնելոով ծալքեր։ Լենինի հայացքն ուղղված է դեպի հեռուն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
- 1 2 Кожевников Р. Ф. Памятники В. И. Ленину // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.


