Լեմս Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեմս Ներսիսյան
Lems Nersisyan, 2015.JPG
Ի ծնեԼեմս Սուրենի Ներսիսյան
Ծնվել է1946, հոկտեմբերի 1
ԾննդավայրԱյգաբաց, Շիրակի մարզ Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Լեմս Սուրենի Ներսիսյան (1946, հոկտեմբերի 1), հայ նկարիչ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ՄԳԱ անդամ (1998), մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1998)։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել Է ՀՊՄԻ։ 1966 թվականից դասավանդում Է ՀՊՄՀ-ում, 1985 թվականից՝ ամբիոնի վարիչ։ 1985 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ, 1995 թվականից՝ նկարիչների միջազգային ընկերության անդամ, 2003 թվականից՝ Ռուսաստանի դաշնության նկարիչների ստեղծագործական միության անդամ։ 2004 թվականին ընտրվել է Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ[1][2]։

Հեղինակել է մոտ 70 գիտական աշխատանքներ։ 28 հանրապետական և միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից է, որից 7-ը՝ անհատական[3]։

Arman Hambardzumyan, Myths, 2015 (2).JPG

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է «Գեղագիտական դաստիարակության տեսություն։ Գեղագիտական դաստիարակության սկզբունքները» (1990), «Նատյուրմորտ։ Պեյզաժ» (1990, ալբոմ), «Գեղարվեստական կրթության հայեցակերպը հանրակրթական դպրոցում» (1997) և այլ աշխատությունների։ Հեղինակ է մոտ 1500 նկարների, որոնցից շատերը պահպանվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Գերմանիայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։ Ստեղծել է բնանկարներ՝

  • «Լեռնային վտակ», 1998
  • «Գարուն», 1998
  • «Մարգագետին ճահճում», 1998
  • «Արագած», 1999
  • «Հայկական մոտիվ», 1999
  • «Կեսօր», 1999
  • «Ճահճուտ», 2000
  • «Շաղիկներ», 2000-2001

նատյուրմորտներ`

  • «Փշերով նատյուրմորտ», 1992
  • «Գարնանային նատյուրմորտ», 1998

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեմս Ներսիսյան - Ալբոմ, 2011, Երևան, «Զանգակ»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Ներսիսյան Լեմս
  3. Նկարչի տանը բացվել է Լեմս Ներսիսյանի ցուցահանդեսը
  4. Լեմս Ներսիսյան - Ալբոմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]