Լեղաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեղաթթուներ, մոնոկարբոնաթթուներ, խոլանաթթվի ածանցյալներ, որոնք առաջանում են մարդու և կենդանիների լյարդում և լեղու հետ անցնում դեպի 12-մատնյա աղիք։ Լեղաթթուները լյարդում գոյանում են հիմնականում խոլեսթերինի քայքայումից։ Մարդու լեղու մեջ պարունակվում են հիմնականում խոլաթթու, քիչ քանակությամբ դեզօքսիխոլաթթու, լիտոխոլաթթու և խենոդեզօքսիխոլաթթու։ Լեղաթթուները նպաստում են ճարպերի մարսմանը աղիքներում, ակտիվացնում են աղիքային հյութի և ենթաստամոքսային գեղձի հյութի լիպազան, նպաստում ճարպերի էմուլսացմանը, ուժեղացնում աղիքների պերիստալտիկան։

Լեղաթթուների ընդհանուր քանակությունն արյան մեջ 0,8 մգ% է, լյարդի լեղում՝ 0,9–1,8%, լեղապարկի լեղում՝ 5,7–10,8%։ Լեղաթթուների քանակության իջեցումը ուղեկցվում է խոլեսթերինի նստվածքի առաջացումով, որից լեղաքարեր են գոյանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 532