Լացող կկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լացող կկու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Cacomantis merulinus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Լացող կկու[1] կամ գորշ կրծքավանդակով կկու[2] (լատին․՝ Cacomantis merulinus), կկուների ընտանիքի (Cuculidae) թռչնատեսակ։ Տարածված է Ասիայում՝ Հնդկաստանից, Նեպալից և Չինաստանից մինչև Ինդոնեզիա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի չափը 18–23,5 սմ է, քաշը՝ 19,5–32 գ։ Տվյալ տեսակի հասուն արուի գլուխը մոխրագույն է, մարմնի վերին մասը և թևերը մուգ մոխրագույն են, մի փոքր փայլուն։ Թևերը կարմրավուն երանգներով, կզակից մինչև կրծքավանդակի վերին մասը մոխրագույն է, ստորին մասը՝ շագանակագույն։ Պոչը մուգ մոխրագույն է՝ սպիտակ ծայրերով։ Կտուցը սև է, երբեմն՝ դեղնավուն կամ նարնջագույն ստորին ծնոտով։ Ոտքերը բաց դեղինից մինչև դեղնա-ձիթապտղի։

Cacomantis merulinus կկու

Ճտերը լինում են տարբեր գույների։ Ոմանք մուգ մոխրագույն են, որովայնի վրա ունեն սպիտակավուն գծեր, մյուսների թևերը լինում են մուգ շագանակագույն գծերով։ Պոչը սև է՝ սպիտակ գծերով և երբեմն կարմիր եզրով, մարմնի ստորին հատվածը՝ մուգ գծավոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глущенко, Юрий Николаевич, Коблик, Евгений Александрович, Архипов В. Ю., Глущенко В. П., Елисеев С. Л., Коробов Д. В., Коробова И. Н., Логинов Н. Г., Малых И. М., Семёнов Г. А., Симонов В. А., Хайдаров Д. Р., Чернышёв О. Г. Орнитологические наблюдения в Таиланде в 2006—2018 годах // Русский орнитологический журнал. — 2018. — Т. 27. — № 1627. — С. 2959.
  2. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 132. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լացող կկու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լացող կկու» հոդվածին։